Զառիթափ սարավանդ, սարավանդ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Վայքի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, Արփա գետի միջին հոսանքից ձախ Գոմուր, Ազատեկ, Զառիթափ գյուղերի շրջակայքում։

Բարձրությունը 1500-1700 մ է։ Ձգվածությունը արևելքից արևմուտք մոտ 15 կմ է, հյուսիսից հարավ՝ 4-5 կմ։ Կազմված է էոցենի նստվածքահրաբխածին ապարներից, տեղ-տեղ պահպանվել են չորրորդականի պրոլյուվիալ գլաքարային ծածկույթի մնացուկներ։ Ունի հյուսիսից դիրքադրություն և մասնատված է Արփա գետի Կապույտք, Փշոնք, Փոռ, Ազատեկ և այլ վտակներով։ Տեղ-տեղ հանդիպում են մինչև 180 մ հարաբերական բարձրության բլուրներ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 43 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 661