Զառաբխանասու, Զառաբխանեսու, Զարաբխանասու, Զարբխանասու, Զարբխնեսու, Զարպխանեսու, գետակ Արաքսի ավազանում, նրա ձախակողմյան վտակը։ Սկիզբ է առնում Հայկական Պար լեռնաշղթայի հյուսիսային փեշերից և հոսում Կաղզվանի շրջանով։ Կոչվել է համանուն գյուղի անունով։ Ավազանում կան ոսկու երևակումներ, որոնք շահագործվել են հնագույն ժամանակներում։ Ղևոնդ Ալիշանը ենթադրաբար նույնացնում է Գյուլուջու գետակի հետ[1]։

Զառաբխանասու
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՀայկական Պար
Տեղակայում
Երկիր Թուրքիա
ԵրկրամասԿարսի մարզ (Թուրքիա)
Աշխարհագրական տեղադրությունԶարբխանեի ձոր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 270 — 992 էջ։