Ալեքսանդեր Քլարկ (անգլ.՝ Alexander Clark, հունիսի 26, 1992(1992-06-26)[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն) շոտլանդացի ֆուտբոլիստ, «Հարթ օֆ Միդլոթիան» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ։

Զանդեր Քլարկ
անգլ.՝ Zander Clark
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 26, 1992(1992-06-26)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 191 սանտիմետր
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
Շոտլանդիա Համիլթոն Ակադեմիկալ
2008—2011 Շոտլանդիա Սենտ Ջոնսոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2022 Շոտլանդիա Սենտ Ջոնսոն 172 (-216)
2011—2012  Շոտլանդիա Էլգին Սիթի 36 (-46)
2013—2014  Շոտլանդիա Քուին օֆ զե Սաութ 61 (-66)
2022— Շոտլանդիա Հարթ օֆ Միդլոտիան 51 (-57)
Ազգային հավաքական
2023— Շոտլանդիա Շոտլանդիա 3 (-6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23.03.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 15.12.2023

Ակումբային կարիերա

խմբագրել

Քլարկը «Համիլթոն Ակադեմիկալ» և «Սենթ Ջոնսթոն» ակումբների սան է։ 2010 թվականին խաղացողն ընդգրկվել է վերջին մրցաշրջանի հայտացուցակում։ 2011 թվականին Զանդերը վարձավճարով տեղափոխվել է «Էլգին Սիթի»։ Օգոստոսի 6-ին «Բերվիկ Ռեյնջերսի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Շոտլանդիայի երրորդ դիվիզիոնում[2]։ 2013 թվականին Քլարկը վարձավճարով տեղափոխվել է «Քուինս օֆ զե Սաութ»։ Հոկտեմբերի 19-ին «Դանդիի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Շոտլանդիայի Չեմպիոնշիփում[3]։ 2015 թվականին վարձակալության ավարտից հետո Զանդերը վերադարձել է «Սենտ Ջոնսթոն»։ Սեպտեմբերի 26-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[4]։ 2021 թվականին ֆուտբոլիստն օգնել է ակումբին նվաճել Շոտլանդիայի գավաթը և Շոտլանդիայի լիգայի գավաթը։

2022 թվականին Քլարկը տեղափոխվել է «Հհարթ օֆ Միդլոտիան»։ Դեկտեմբերի 24-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2023 թվականի հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Քլարկը նշել է իր նորամուտը Շոտլանդիայի հավաքականի կազմում[6]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

  «Սենթ Ջոնսոն»

  • Շոտլանդիայի գավաթակիր — 2020/2021
  • Շոտլանդական լիգայի գավաթակիր — 2020/2021

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Էլգին Սիթի VS. Բերվիկ Ռեյնջերս 4:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  3. «Данди VS. Куин оф зе Саут 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  4. «Сент-Джонстон VS. Данди Юнайтед 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  5. «Данди Юнайтед VS. Харт оф Мидлотиан Юнайтед 2:2» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  6. «Ֆրանսիա VS. Շոտլանդիա 4:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.