Զանգվածային սպանություն Ռեդկինոյում

Զանգվածային սպանություն Ռեդկինոյում, 2017 թվականի հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը 9 մարդու սպանություն Տվերի մերձակա Ռեդկինո գյուղում «Հոկտեմբերի 50 տարի» ավանում։ Կենցաղային հակամարտության հետևանքով տղամարդը որսորդական հրացանից գնդակահարել է 9 մարդու՝ 4 կնոջ և 5 տղամարդու։ Վերջին զոհին նա սպանել է այն բանի համար, որ նա հրաժարվել է իր գերեզմանը փորելուց։ Ի տարբերություն մյուսների, որոնց մարմինները գտնվել են տանը, նրա դիակը հանցագործը թաքցրել է կայանված մեքենայի բեռնախցիկում։ Նա ուզում էր այրել տունն ու մարմինը։ Զոհերի թվում 92 տարեկան տարեց կին կար։ Սպանվածներից երեքը տեղի բնակիչներ են, 6-ը՝ Զելենոգրադից։ Մի կին, թաքնվելով վերմակի տակ, փրկվել է, տղամարդն ու կինը թաքնվել են հարևանի տանը։ Կասկածյալը՝ Սերգեյ Եգորովը, Մոսկվայի բնակիչ, 1972 թվականին ծնված, ծնունդով Յարոսլավլից, ձերբակալության ժամանակ հարբած է եղել և դիմադրություն չի ցուցաբերել։ «Մոսկվայի Էխոն» հայտնել է, որ նա մասնագիտությամբ էլեկտրիկ է[1]։

Զանգվածային սպանություն Ռեդկինոյում
Սպանվածներ9 մարդ

Իրադարձությունների ընթացք խմբագրել

2017 թվականի հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը, շուրջ 24-00-ի սահմաններում, 1972 թվականի հունվարի 19-ին ծնված Սերգեյ Եգորովը[2]։ Սավելևների ընտանիքի տուն է ներկայացել խնջույքի, որին ներկա է եղել 10 մարդ։ Այդ ժամանակ Եգորովն արդեն հարբած էր։ Տոնակատարության ընթացքում, մոտավորապես 25-30 րոպե անց, ներկաները խոսել են բանակում ծառայության մասին, ապա Եգորովը սկսել է պատմել, թե ինչպես է նա ծառայել օդադեսանտային ծառայությունում։ Այն հարցին, թե որ դիվիզիայում է ծառայել, ամբաստանյալն այդպես էլ չի կարողացել պատասխանել, որից հետո նրա հասցեին ծաղրել են։ Վիրավորված Եգորովը նստել է իր կարմիր ջիպը և գնացել իր ամառանոց, որը գտնվում էր նույն գյուղում։

Հունիսի 4-ին ժամը 2:37-ին առաջին կրակոցներն են հնչել բակում, որտեղ 5 մարդ է եղել՝ Վյաչեսլավ Սավելևը, Օլեգ Դեմչենկոն (հասցրել է հասնել հարևան տեղամաս և զգուշացնել այնտեղ գտնվող անձանց զինված տղամարդու մասին), Ալեքսանդր Ռեդինը, Վերա և Պավել Սմիրնովները։ Նրանց Եգորովը սպանել է «Սայգա» կարաբինից՝ հարվածելով գլխին։ Մտնելով տուն՝ Եգորովը սպանել է ընտանեկան զույգին՝ Իվան Զագորնյանին և Լյուդմիլա Վիսոցկայային, ինչպես նաև պատերազմի 92-ամյա վետերան Գալինա Սավելևին։ Ժամը 2:41-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել 21-ամյա Մարինա Կոնիգինայի կողմից։ Աղջիկը հայտնել է, որ կարաբինով զինված մարդը մի քանի մարդու է սպանել։ Դրանից հետո Եգորովը հասել է հարևան տեղամաս և սպանել Սվետլանա Սորոկինին, ինչպես նաև Օլեգ Դեմչենկոյին, ով նույնպես հասցրել է ոստիկանություն զանգահարել ժամը 2:40-ին[3]։ Փրկված Կոնիգինային հաջողվել է ժամանակին թաքնվել վերմակի տակ։ Ավելի ուշ, Կոնիգինայի աչքի առաջ Եգորովը դիակները տան մեջ էր քաշել և ձեռքերը լվացել։ Հարևանի տանը կարողացել են թաքնվել և ողջ մնալ Ալեքսեյ Վեսկովն ու Նատալյա Չիստյակովան[4]։ Այն պահին, երբ Եգորովը քարշ է տվել դիակները, եկել է ոստիկանությունը և մարդասպանը ձերբակալվել է։

Դատ և դատավճիռ խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի 12-ին 45-ամյա Սերգեյ Եգորովը դատապարտվել է ցմահ ազատազրկման[5][6]։ Ս. Վ. Եգորովն այս դատավճիռը բողոքարկել է[7]:, սակայն ՌԴ Գերագույն դատարանը 2017-ի նոյեմբերի 2-ին անփոփոխ է թողել դատավճիռը[8]։

Հետևանքներ խմբագրել

Սպանությունից հետո սենատոր Ֆրանց Կլինցևիչն առաջարկել է խստացնել որսորդական զենքի տրամադրման կանոնները[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել