Զանգվածային սպանություն Նախոն Ռատչասիմայում (2020)

Զանգվածային սպանություն Նախոն Ռատչասիմայում, 2020 թվականի փետրվարի 8-ին Թաիլանդի Նախոն Ռատչասիմա քաղաքում տեղի ունեցած հանցագործություն, որի ընթացքում Թաիլանդի թագավորական բանակի զինվորի գործողությունների արդյունքում 26 մարդ է սպանվել և ևս 63-ը վնասվածք են ստացել[3]։ Ամեն ինչ սկսվել է, երբ հանցագործը սպանել է իր հրամանատարին և ևս երկու այլ սպաների Սուրատհամպհիտակ (ค่ายสุรธรรมพิทักษ์) ռազմական ճամբարում։ Հետո կասկածյալը զենք և ռազմական HMMWV է գողացել և գնացել դեպի Terminal 21 մոլ, որտեղ սկսել է կրակել գնորդների վրա[4]։ Հարձակման ընթացքում կասկածյալը նամակ է տեղադրել սոցիալական կայքերում[3]։ Դա ամենամահաբեր զանգվածային սպանությունն է երկրի պատմության մեջ[5]։

Զանգվածային սպանություն Նախոն Ռատչասիմայում (2020)
Sukhumvit Road IMG 7014.jpg
Տեսակզանգվածային սպանություն
ԵրկիրԹաիլանդ
Գրոհի վայրՍուրատհամպհիտակ, Թաիլանդ
ՏեղադրանքTerminal 21 Korat?, Suratham Phithak Military Camp? և Nakhon Ratchasima?
Տարեթիվ2020, փետրվարի 8
Գրոհի միջոցԳերիներ վերցնել, Զանգվածային սպանություն
ԶենքHK33, Smith & Wesson Model 29[1]
Զոհվածներ30 (ներառյալ հանցագործին)[2]
Վիրավորներ58+ (32 ծանր)
Ահաբեկիչների քանակ1
Պատանդներ16
ԿասկածյալՋակրապանտ Տոմմա
Կոորդինատներ: 14°58′53.278000099999″ հս․ լ. 102°5′26.056000100023″ ավ. ե. / 14.98146611113888937° հս․. լ. 102.09057111113889960° ավ. ե. / 14.98146611113888937; 102.09057111113889960

ՀրաձգություններԽմբագրել

Սուրատհամպիտհակ ռազմական ճամբարԽմբագրել

Հրաձգությունը սկսել է ժամը մոտ 15։30-ին տեղի ժամանակով Սուրատհամպիտհակ ռամզական ճամբարում, երբ կասկածյալը, որը նույնականացվել է որպես 32-ամյա սերժանտ մայոր Ջակրապանտ Տոմմա (จัรรพนนธ์ ถมมา), ընդհարվել է իր հրամանատարի հետ, որը նույնականացվել է որպես գնդապետ Անանտարոտ Կրասաե, գողացել նրա զենքը և սպանել նրան։ Հետո նա ուղղել է ատրճանակի փողը Կրասաեի զոքանչի վրա, սպանելով նրան հանցագործության տեղում։ Դրանից հետո Տոմման գողացել է գրոհիչ հրացան, սպանելով ևս մեկ զինվորի։ Հետո նա Համեր է գողացել և վիրավորել վարորդին։ Տոմման փախչել է և սկսել է կրակել երկու ոստիկանների և երկու քաղաքացիների վրա, վիրավորելով նրանց։ Սպաները շատ վնասվածքներ են ստացել[6]։

Terminal 21 Korat մոլԽմբագրել

Փախուստից հետո նա սկսել է կրակել փողոցում, այդ թվում նաև բուդդայական տաճարի մոտ[6]։ Հետո Տոմման ժամանել է Terminal 21 Korat առևտրի կենտրոն, որտեղ նա դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել մարդկանց վրա, մինչև սննդի պատրաստման համար գազի գլանը պայթեցնելը։ Նա 21 քաղաքացի է սպանել, որոնցից չորսը մահացել են հիվանդանոցում։ Հետո նա տասնվեց պատանդ է վերցրել մոլի չորրորդ հարկում։ Հանցագործն իր գործողությունների ժամանակ ուղիղ եթեր էր վարում ֆեյսբուքով, կիսվում էր լուսանկարներով և մեմերով իր կայքէջում, և նրա հաշիվը ի վերջո ջնջվել է Ֆեյսբուքի կողմից[7]։

Ոստիկանները և զինվորները պաշարել են առևտրի կենտրոնը և պահանջել, որ Տոմման հանձնվի, ինչին նա պատասխանել է, սպանելով մեկ ոստիկանի և վիրավորելով ևս երեքին։ Տոմման մնում էր ներսում երեք ժամ շարունակ։ Ոստիկանները կանչել էին անգամ նրա մորը, որպեսզի նա փորձի համոզել իր որդուն հանձնվել[3]։

Փետրվարի 9-ին, տեղի ժամանակով ժամը 9։13-ին, ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործը սպանվել է ոստիկանության աշխատողների կողմից[8]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Расте броят на убитите в нападението в Тайланд, спецчасти щурмуваха търговския център - Азия»։ Novini.bg 
  2. «สูญเสีย! ผู้เสียชีวิตจากเหตุกราดยิงโคราชเพิ่มเป็น 30 คน» [Loss! Death toll of Korat shooting rampage rises to 30]։ Thai PBS (թայերեն)։ 9 February 2020։ Վերցված է 9 February 2020 
  3. 3,0 3,1 3,2 «Thailand shooting: Soldier who killed 26 is shot dead»։ BBC։ 8 February 2020 
  4. «Thai commandos kill rogue soldier who shot dead 26 people»։ Al Jazeera։ 8 February 2020 
  5. Sakchai Lalit, Tassanee Vejpongsa (9 February 2020)։ «Thai army sergeant who killed at least 26 shot dead in mall, officials say»։ USA Today։ Վերցված է 9 February 2020 
  6. 6,0 6,1 «Korat carnage death toll 27; suspect had conflict with his commander: PM»։ Վերցված է 8 February 2020 
  7. Sumon Nat, van Hagen Isobel, McCausland Phil (8 February 2020)։ «Thai soldier dead after killing at least 26 in shooting rampage» (անգլերեն)։ NBC News։ Վերցված է 8 February 2020 
  8. «ด่วน! วิสามัญฆาตกรรมมือกราดยิงโคราช เสียชีวิต 20 คน» [Breaking! Korat gunman shot dead, 20 killed]։ Thai PBS։ 9 February 2020։ Վերցված է 9 February 2020