Զանգեզուրի-82, կորնգանի սորտ։ Ստացել է Հ․ Վարդանյանը ՀՀ Երկրագործության գիտական կենտրոնում՝ անհատական ընտրությամբ։

Նկարագրություն խմբագրել

Ուժեղ թփակալվող է, ունի կանգուն, թույլ թավոտ, մերկ, հաստ, սնամեջ ցողուններ։ Տերևները կենտփետրաձև են։ Տերևիկները՝ խոշոր, մերկ։ Ողկույզը նոսր է, իլիկաձև, 30-80 հատ ծաղիկներով։ Ունդը պարունակում է 1 սերմ։ Սերմը երիկամաձև է, երբեմն՝ կլոր, բաց գորշագույն։ 1000 սերմի զանգվածը 13-14 գրամ է, իսկ 1000 ունդի զանգվածը՝ 18-22 գ։ Ծաղկում է ցանքի առաջին տարում։ Բերքատու է, չորադիմացկուն, ձմեռում է առանց տնկումների, տերևալի է՝ պրոտեինի բարձր պարունակությամբ։ 1 հա-ից ստացվում է 48,5 ց բացարձակ չոր նյութերի և 6,7 ց սերմի բերք։ Ներառված է ՀՀ տարածքում օգտագործման և հետագա բազմացման բույսերի սորտերի ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ցանկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։