Զախար Դիլանյան

ռուս ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դիլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զախար Հակոբի Դիլանյան (ռուս.՝ Диланян, Захар Акопович, մայիսի 6, 1995(1995-05-06)[1], Ռուսաստան), հայազգի ռուսաստանցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Զախար Դիլանյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 6, 1995(1995-05-06)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Ռուսաստան
Հասակ 180 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Սանկտ Պետերբուրգի «Կոլոմյագի» մարզադպրոցի սան է։ Հանդես է եկել «Զենիթի» երիտասարդական և երկրորդ ակումբներում։ 2015 թվականի օգոստոսին տեղափոխվել է Հայաստան, որտեղ պայմանագիր է կնքել բարձրագույն խմբում հանդես եկող «Ուլիսի» հետ[2][3] Լ Այս ակումբի կազմում անց է կացրել մեկ խաղ՝ օգոստոսի 15-ին «Գանձասարի» դեմ (0:3)՝ 63-րդ րոպեին փոխարինել է պերուացի Կլաուդիո Տորեխոնին[4]։ 2016 թվականի ձմռանը «Ուլիսը» դուրս է մնացել Հայաստանի առաջնությունից, և Դիլանյանն ավարտել է իր ֆուտբոլային կարիերան։

Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգում աշխատել է որպես մանկապատանեկան մարզիչ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Полузащитник молодежного состава «Зенита» Диланян перешел в «Улисс»
  3. «Երևանի «Ուլիսի» նոր կազմը».
  4. 15.08.2015 «Гандзасар»-«Улисс» — 3:0 (протокол)
  5. Детский тренер Захар Диланян

Արտաքին հղումներ խմբագրել