Երմոգ Գույումճյան

(Վերահղված է Ե. Գույումճյանից)

Երմոգ Գույումճյան (1868, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1945), հայ երաժշտագետ։

Երմոգ Գույումճյան
Ծնվել է1868
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1945
Քաղաքացիություն Թուրքիա

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, հետևել երաժշտության։ Պոլսահայ մամուլում տպագրել է բազմաթիվ հոդվածներ, նվիրված երաժշտական հարցերի։ Երկար տարիներ եղել է ծննդավայրի՝ Սկյուտարի եկեղեցու դպրապետը։ Գրել է նաև չափածո երկեր, որոնք մամուլում լույս են տեսել Հաճի աղա ծածկանունով։ Եղել է «Պատկեր» շաբաթաթերթի արտոնատերը։ Երգիծական հոդվածներով աշխատակցել է «Հանրագիտակ» և «Կավռոշ» թերթերին[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 270.