Եփրեմ վարդապետ, XVII դարի հայ տաղասաց։ Ունի աշխարհիկ և հոգևոր տաղեր։ Սովորել է Էջմիածնում, աշակերտել Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսին։ Եղել է Ադրիանապոլսի առաջնորդ։ Հայաբնակ վայրերից հավաքելով մեծ թվով տաղեր ու դրանց վրա ավելացնելով իր հեղինակությունները՝ կազմել է Տաղարան և արտագրել տվել 1695 թ.։ Այդ Տաղարանը գտնվում է Երևանի Մատենադարանում։ Նրա չափածո հիշատակարանում Եփրեմ վարդապետը վկայում է, որ իր օրոք տակավին գոյատևում էին խազերով երգելու և աշակերտներին սովորեցնելու միջնադարյան ավանդույթները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 646)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։