Երևանի հեծանվահրապարակ
Երևանի հեծանվահրապարակ, բացօթյա հեծանվահրապարակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Yerevan_velodrome.jpg/270px-Yerevan_velodrome.jpg)
Պատմություն
խմբագրելՀեծանվահրապարակի կառուցումը սկսվել է 2010 թվականի հունիսից, բացվել է 2011 թվականին։ Ունի 250 մետր երկարությամբ վազքուղի՝ ծածկված բարձրորակ փայտով, հագեցած ժամանակակից սարքավորումներով, անվտանգության համակարգով, 250 մեքենաների համար բացօթյա կայանատեղիով և այլ հարմարություններով։ Հեծանվահրապարակը նախատեսված է 3100 հանդիսատեսի համար, կառուցվել է իտալական «Ռենկո» ընկերության կողմից։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը[1][2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Կրկեսի հարևանությամբ գտնվող նախկին հեծանվահրապարակը
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել