Երևանի համալսարան (հանդես)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևանի համալսարան (այլ կիրառումներ)

Երևանի համալսարան, Երևանի պետական համալսարանի պաշտոնաթերթ։

Լույս է տեսնում 1967 թվականից, Երևանում։ Երևանի պետական համալսարանի հրատարակություն։ Երկար տարիներ պաշտոնաթերթը խմբագրել է Բանասիրական գիտությունների թեկնածում Վ.Ս. Մաղալյանը։ 2007 թ. գլխավոր խմբագիրն է Գեղամ Մելիքբեկյանը, սրբագրիչը՝ Լիլիթ Ազատյանը։

Լուսաբանում է բուհի ուսումնական և գիտական աշխատանքները, հոդվածներ տպագրում Երևանի պետական համալսարանի, Հայաստանի մյուս բուհերի և կրթական այլ հաստատությունների պատմությունից։ Տեղեկություններ է հաղորդում համալսարանում իրականացված միջոցառումների, նոր մասնագիտությունների ու մասնագիտացումների վերաբերյալ, անվանի դասախոսների (Տ․ Աճառյան, Տ․ Մանանդյան, Ա․ Տերտերյան, Տ․ Գյուլիքևխյան ն ուրիշներ) կենսագրության և գործունեության մասին, լուսաբանում ռեկտորատի, ֆակուլտետների, համալսարանական ստորաժանումների, Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) և Ուսանողական խորհուրդի (ՈՒԽ) աշխատանքը, ներկայացնում առաջավոր ուսանողներին։

Պաշտոնաթերթի ներկայիս աշխատակազմում ընդգրկված են Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներ՝ Վարդուհի Զաքարյան, Ծովինար Կարապետյան, Հասմիկ Ասլանյան, Հովհաննես Վարդանյան։

2014 թ.-ից ունի պաշտոնական էլեկտրոնային էջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 574