Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ
Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ (ԵրԿՄԳՀԻ), արդյունաբերական և գիտահետազոտական կենտրոն Երևանում, հիմնադրվել է 1978 թվականին։
Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ | |
---|---|
Հապավում | ԵրԿՄԳՀԻ |
Հիմնադրված | 1978 |
Գլխադասային գրասենյակ | Ձորափի 26, 0015, Երևան, Հայաստան |
տնօրեն | Մհեր Մարկոսյան |
Կայք | yetri.am |
Պատմություն
խմբագրելԻնստիտուտում գործող ժամանակակից տեխնոլոգիական բազայի հիման վրա ստեղծվում է պահանջվող որակի արտադրանք։ Արդյունավետ աշխատելու համար ինստիտուտը հանրապետությունում առաջիններից է ընդունել ISO 9001։ 2000 ստանդարտների միջազգային համակարգը։ Սերտիֆիկատ № 64221221524։
Առկա են՝
- նուրբ թաղանթային տեխնոլոգիա
- ճշգրիտ մեխանիկական մշակում
- լազերային տեխնոլոգիա
- տպասալիկների վրա ռադիոտեխնիկական կոմպոնենտների ավտոմատ տեղադրման գիծ
- գալվանիկա
Չափիչ սարքավորումների պարկը հնարավորություն է տալիս իրագործել մինչև 40 ԳՀց աշխատանքներ։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ լուծվում են ժամանակակից գիտատեխնիկական խնդիրներ։
Ինստիտուտում CISCO ակադեմիան[1] հիմնադրվել է 2009 թվականին։ Ստեղծվել է ժամանակակից համակարգչային և ցանցային տեխնիկայով համալրված լսարան։
Գործունեություն
խմբագրելԳործունեության ոլորտը՝
- համակարգչային ծրագրային ապահովում
- ռադիոտեխնիկական և օպտիկամանրաթելային համակարգերի համար սարքերի, հանգույցների մշակում և պատրաստում
- ֆունկցիոնալ միկրոէլեկտրոնիկայի էլեմենտների նախագծում, արտադրության կազմակերպում և պատրաստում
- տեխնոլոգիական վերահսկողության համակարգերի համար միկրոկոնտրոլերների մշակում և պատրաստում
- տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մասնագետների ուսուցում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «CISCO ակադեմիա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.