Երևակայական էակների գիրք

Երևակայական էակների գիրք, արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի գիրքը, որը հրատարակվել է 1957 թվականին սկզբում՝ «Ֆանտաստիկական էակների կենդանաբանության դասագիրքը» («Manual de zoología fantástica») իսպաներեն անվամբ, իսկ 1967-ին և 1969-ին համալրվել է և անվանվել «Երևակայական էակների գիրք» («El libro de los seres imaginarios»)։ Գիրքը գրվել է Մարիա Գեռերոյի հետ համագործակցության շնորհիվ[1]։ Անգլերեն տարբերակն ստեղծվել է Նորման Թոմաս դի Ջիովաննի թարգմանչի հետ համագործակցության շնորհիվ։ Գիրքը պարունակում է 120 տարբեր դիցաբանական էակների նկարագրություն առասպելներից մինչև գրականություն։

Երևակայական էակների գիրք
Manual de zoología fantástica, ավելի ուշ՝ El libro de los seres imaginarios
ՀեղինակԽորխե Լուիս Բորխես
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհանրագիտարան և bestiary?
Թեմաառասպելական էակ և narrative motif?
Բնօրինակ լեզուSouth American Spanish?
ԼեզուԻսպաներեն
Էջեր256
ԵրկիրԱրգենտինա
ՀրատարակիչFce-Breviarios
Հրատարակված է1957 և 1969
Հրատարակման տարեթիվ1957
ԹարգմանիչՆորման Թոմաս դի Ջիովաննի և ուրիշներ

Նախաբանում Բորխեսը փաստում է, որ գիրքը մյուս գրքերի պես չպետք է սկզբից սկսել, այլ պետք է պատահական էջ բացել, սկսել կարդալ՝ կարծես խաղալով գեղադիտակի հետ։

Այս գիրքը միջնադարում հայտնի բեստիարիաների ժամանակակից տարբերակն է[2]։ Գիրքը կարող է դասվել բորխեսյան՝ գոյություն չունեցող երևույթների մասին գրված անթոլոգիաների շարքին[3]։ Գիրքը գրված է հանրագիտարանային ոճով և պարունակում է 120-ից ավելի հորինված կենդանիների նկարագրություն իրենց առասպելների հետ[4]։

Առասպելական էակներ խմբագրել

  1. Ա Բաո Ա Քու, էակ, որն ապրում է Վիկտորիայի աշտարակի աստիճանների վրա։ Այն շարժվում է միայն, երբ ճանապարհորդը սկսում է աստիճաններով բարձրանալ։ Կենդանին ավելի ու ավելի կայուն և ամբողջական ձև է ստանում, երբ ճանապարհորդը ավելի է մոտենում աշտարակի գագաթին և այն կստանա իր ձևը, միայն եթե ճանապարհորդը հասել է Նիրվանային։
  2. Աբթու կամ Անեթ, երկու ամբողջությամբ միանման ձկներ, որոնք ըստ եգիպտական լեգենդի լողում էին արևի աստծու նավակի դիմացից՝ հնարավոր վտանգը տեսնելու համար։
  3. Ալիկանտո, թռչուն, որը սնվում է ոսկով և հետապնդվում հանքափորների կողմից։
  4. Ամֆիսբենա, երկգլուխ օձ, ում երկրորդ գլուխը գտնվում է պոչի տեղում։ Այն թունավոր է և երկատվելու դեպքում կարող է կրկին միանալ։
  5. Կաֆկայի երևակայած կենդանին, կենգուրուանման կենդանի՝ տափակ մարդանման դեմքով և շատ երկար պոչով։
  6. Պոյի երևակայած կենդանին, փոքր տափակ կենդանի սպիտակ մաքուր մորթով և բաց կարմիր մագիլներով ու ատամներով։ Գլուխը կատվի է, բացի շնանման ականջներից։
  7. Գնդաձև կենդանիներ, գրվելու ժամանակ որոշները հավատում էին, որ որոշ մոլորակներ և աստեր շնչավոր են և որ նրանց շարժումը կամային է։
  8. Վեցոտանի այծքաղ, ըստ սիբիրյան առասպելի, այս վեցոտանի այծքաղները շատ արագ էին և մարդիկ չէին կարողանում բռնել նրանց։ Աստվածային որսորդ Տունկ-պոջը կտրել է այսծքաղի երկու ոտքը՝ մարդկանց համար որսելի դարձնելու համար։
  9. Եռոտանի էշ, այս հսկայական էակը ըստ առասպելի կանգնել է օվկիանոսի մեջտեղում։ Այն ուներ երեք ոտք, վեց աչքեր, ինը բերան և մեկ ոսկե եղջյուր
  10. Կացնագլուխ շուն, շուն, որի դեմքը կացին էր և սնվում էր կացնի պոչերով։ Գիշերային կենդանի է, որը շրջում է ճամբարից ճամբար։
  11. Բեհամութ, մեծ անկշիթ ձուկ, որը սովորաբար օգտագործվում է դրախտի, երկրի և դժոխքի միջև տարածությունը նկարագրելու համար։
  12. Բալդանդերս, էակ, որը կարող է տարբեր ձևեր ընդունել։ Այն ունի մարդու որովայն և գլուխ, ձկան պոչ, այծի ոտք, թռչնի թևեր և մագիլներ։
  13. Բանշի, «փերիների կինը» չունի որոշակի ձև, նկարագրվում է իր բարձր ողբով։
  14. Բարոմեց, այս էակը բույս է գառան տեսքով, որը ունի ոսկե բուրդ։
  15. Բասիլիսկ, դարերի ընթացքում այս էակի նկարագրությունը փոխվել է։ Ավելի հաճախ այն նկարագրվում է որպես հավանման օձ՝ 4-8 ոտքերով։ Շատ թունավոր է և հայացքը կարող է քարացնել։
  16. Բեհեմոթ, հսկայական էակ, որը նման է փղի կամ գետաձիու։
  17. Բրաունիներ, փոքր շագանակագույն մարդիկ, որոնք հաճախ հաճախում են տները, երբ տանտերերը քնած են։
  18. Բուրաք, ձիանման էակ երկար ականջներով և սիրամարգի պոչով ու փետուրներով։ Այն կարող է նաև մարդու դեմք ունենալ։
  19. Կալխոնա, սև գույն ունեցող կենդանի։
  20. Կարբունկուլ, այս էակը տեսել են Լատինական Ամերիկայում։ Ըստ առասպելի՝ Կարբունկուլը գլխի վրա ունի հատուկ տեսակ թանկագին քար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Эмир Монегаль Соавторы и помощники // Иностранная литература. — 1999. — № 9.
  2. Fable, Allegory an Parable // Prose: Literary Terms and Concepts / Kathleen Kuiper. — Britannica Educational Publishing, 2012. — С. 90.
  3. Дубинин Б. В. Символы и повторения // Борхес Х.Л. Собрание сочинений в 4-х томах. Том 3. — 2001.
  4. Д.В.Спиридонов Х.Л. Борхес, У. Эко и две модели повествования // Гуманитарные исследования в Восточной Сибири и на Дальнем Востоке. — 2009. — № 3.