Երվանդ Խունդկարյան
Երվանդ Հենրիկի Խունդկարյան (սեպտեմբերի 19, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Վաստակավոր իրավաբան, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ։
Երվանդ Խունդկարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1994 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1993-1994 թթ. - Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։
- 1994-1996 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատու, ապա՝ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատու։
- 1996-1998 թթ. - ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում։
- 1998-1999 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
- 1999-2001 թթ. - ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնական։
- 2001-2008 թթ. - Հայաստանի Հանրապետության Տնտեսական դատարանի դատավոր։
- 2008 թ. հունվար-հոկտեմբեր - Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
- 2008 թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր[1]։
- 2010 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ[2]։
Պարգևներ
խմբագրելՆախորդող Սլավա Սարգսյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյան 17 սեպտեմբերի 2010 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ե. Խունդկարյանին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր նշանակելու մասին
- ↑ Ե. Խունդկարյանին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ նշանակելու մասին
- ↑ Ե. Հ. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.