Երվանդ Գասպարյան (պատմաբան)

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երվանդ Գասպարյան (այլ կիրառումներ)

Երվանդ Արամի Գասպարյան (հունվարի 30, 1953(1953-01-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2001(2001-06-22)[1]), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2001):

Երվանդ Գասպարյան
Ծնվել էհունվարի 30, 1953(1953-01-30)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 22, 2001(2001-06-22)[1] (48 տարեկան)
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1975)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2001)
Մասնագիտությունպատմաբան

Կենսագրություն խմբագրել

Երվանդ Գասպարյանը ծնվել է 1953 թվականին Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1986-1991 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1993-1996 թվականներին՝ եղել է Ազգային հարցերի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն։ 1994-1996 թվականներին դասավանդել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 1996-2001 թվականներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում[2]։

Աշխատությունները վերաբերում են Հայոց Ցեղասպանության հանդեպ Ֆրանսիայի քաղաքականությանը, ազգային-ազատագրական շարժման գործիչներին, հայոց պետականության հիմնահարցերին[3]։

Երկեր խմբագրել

  • Ֆրանսիան և մեծ եղեռնը։ Գասպարյան Երվանդ Արամի, Հակոբյան Հակոբ Վահանի, Երևան, Հայինֆո, 1997։
  • Հայասիրական շարժումը Ֆրանսիայում Առաջին աշխարհամարտի տարիներին, Երևան, 1999։
  • Ֆրանսիան և Մեծ Եղեռնը (1915-1918), Երևան, 2000։
  • Մեծ Եղեռնը և Ֆրանսիան, Երևան, 2001։
  • Անատոլ Ֆրանսը և հայ ժողովուրդը, Երևան, 2003։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=5464
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Գասպարյան (պատմաբան)» հոդվածին։