Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հուշարձան (Մեղրաձոր)

Հայրենական մեծ պատերազմում զոհված մեղրաձորցիների հուշարձան, հուշահամալիր, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում[1]:

Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Ներկա վիճակկանգուն

Հուշարձանը նվիրված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի և դրա մաս կազմող Հայրենական մեծ պատերազմի ընթացքում զոհված հայերին՝ Մեղրաձոր գյուղից։ Նրանց թիվը գերազանցում է 100-ը։

Հուշահամալիրը կառուցվել է ճարտարապետ Հայկ Հարությունյանի նախագծմամբ։ Հուշահամալիրը իրենից ներկայացնում է առանձին հուշակոթող՝ վիրավոր զինվորի և կռվող զինվորների պատկերներով և առանձին խաչքար-գերեզմանաքար։

Հուշահամալիրի տարածքը ամբողջովին եղևնապատ է։

Կառուցվել է 1985 թվականին։ Համարվում է Մեղրաձոր գյուղի պատմա-մշակութային և ճարտարապետական գլխավոր հուշարձաններից մեկը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայրենական մեծ պատերազմում զոհված մեղրաձորցիների հուշարձան». www.arlis.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.