Երկրաչափական օպտիկայի օրենքներ

Երկրաչափական օպտիկայի հիմքում ընկած են հետևյալ օրենքները, որոնք հանդիսանում են փորձերի ընդանրացման արդյունք։

Լույսի ուղղագիծ տարածման օրենք խմբագրել

 
ստվերի առաջացման սխեմա

Դիտումները ցույց են տալիս, որ օպտիկական համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։ Այս օրենքը կոչվում է լույսի ուղղագիծ տարածման օրենք։ Հիմնական դրսևորումներից են ստվերի առաջացումը, լույսի անցումը մառախուղի, ծխի միջով։

Լույսի ճառագայթների անկախ տարածման օրենք խմբագրել

Լույսի ճառագայթները տարածվում եմ միմյանցից անկախ, չեն ազդում միմյանց վրա։ Այլ կերպ կարելի է ասել, որ լույսի ճառագայթները միմիյանց ներկայությամբ տարածվում են նույն օրինաչափություններով, ինչպես կտարածվեին միմյանց չհանդիպելու դեպքում։

Լույսի անդրադարձման օրենք խմբագրել

 
Լույսի անդրադարձման գծապատկերը

Լույսը, հասնելով երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանին, փոխում է իր տարածման ուղղությունը՝ մասամբ կամ ամբողջությամբ մնալով նույն միջավայրում։

Լույսի բեկում խմբագրել

Լույսի ճառագայթը՝ նոր միջավայրին հանդիպելով, որոշ մասով մնում է նույն միջավայրում, իսկ մնացած մասը (եթե նոր միջավայրը թափանցիկ է) անցնում է հաջորդ միջավայրին՝ որպես կանոն կտրուկ փոխելով ուղղությունը։

Լույսի ճառագայթի շրջելիության օրենք խմբագրել

Լույսի ճառագայթի շրջելիության օրենքը պնդում է, որ որոշակի ուղղությամբ տարածվող ճառագայթը ճշգրիտ կրկնում է իր ընթացքը՝ հակառակ ուղղությամբ տարածվելիս։

Գրականություն խմբագրել

  • Ավագ դպրոցի 12-րդ դասարանի դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար, Երևան Էդիթ պրինտ 2011