Երկրահամակարգեր, աշխարհագրական թաղանթի բաղադրիչներից, ներառում են քարոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի և մթնոլորտի փոխկապակցված առանձին մասեր։ Երկրահամակարգերի բաղադրիչները միմյանց հետ կապված են նյութի ու Էներգիայի հոսքերով, պինդ նյութի գրավիտացիոն տեղաշարժի շարժընթացներով, քիմիական տարրերի կենսածին տեղաշարժերով և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։