«Երկիր ավետյաց», քարտեզ։

Պատմություն խմբագրել

Տպագրվել է 1746 թվականին Վենետիկում, զետեղված է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (1769, հ. 2) աշխատության մեջ։ Անվանացույցին՝ «Երկիր Աւետեաց որ եւ ասի երկիր քանանացւոց…»:

Չափերը՝ 37,9 x 48 սմ, անվանացույցը քարտեզի ձախ կողմի վերևի ան­կյունում է՝ զարդաշրջանակի մեջ, ներքևի աջ ան­կյունում մասշտաբն է («Աստիճանք մղոնաչափութեան»)։

Քարտեզի աջ և ձախ կողմերում կենդանիների, մարդկանց, նավերի ու հողմացույցների պատկերներ են և զանազան պայմանական նշաններ, ձախից՝ անվանացույցի տակ, Եգիպտոսի և Արաբիայի փոքր քարտեզն է (12 x 16 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։