Երկար դիրք, արժեթղթերի կամ արտարժույթի ձեռքբերում այն ակնկալիքով, որ դրանց գները կբարձրանան[1]։ Ֆինանսներում որևէ գործիքի երկար դիրք ասելով հասկանում ենք, որ դիրքի տերը տիրապետում է այդ գործիքի որոշակի դրական ծավալի։ Սրան կոչում են նաև ցուլի դիրք։

Համապատասխանում է «գնիր և պահիր» ներդրումային ռազմավարությանը։

Արժեթուղթ

խմբագրել

Արժեթղթերի պարագում (ինչպես օրինակ բաժնետոմսերի կամ պարտատոմսերի) զբաղեցնել երկար դիրք նշանակում է, որ դիրքի տերը տիրապետում է արժեթղթերի որոշակի ծավալի այն ակնկալիքով, որ արժեթղթերի գինը կբարձրանա՝ ապահովելով եկամուտ։ Երկար դիրք զբաղեցնելը արժեթղթերում ներդրումների առավել տարածված եղանակն է[2]։

Ֆյուչերս

խմբագրել

Ֆյուչերսում երկար դիրք զբաղեցնել նշանակում է, որ դիրքի տերը պարտատվորվում է գնել ֆյուչերսի հիմքում ընկած ակտիվը ժամկետի վերջում նախապես որոշված գնով[3]։ Դիրքի տերը շահում է այն պարագայում, երբ հիմքում ընկած ակտիվի գինը աճում է, քանի որ այն գինը, որն ինքը պարատվոր է վճարել ավելի ցածր է քան շուկայականը։

Օպցիոն

խմբագրել

Օպցիոնում ներդրողը զբաղեցնում է երկար դիրք դրա հիմքում ընկած ներդրումային ակտիվի գծով՝ գնելով վերջինիս հիման վրա քոլ օպցիոն կամ վաճառելով փութ օպցիոն։ Սա տարբերվում է օպցիոնի հիմքում ընկած ակտիվը գնելով կամ ֆյուչերսային գործարք կնքելով երկար դիրք զբաղեցնելուց, քանի որ օպցիոնում երկար դիրքը չ ենթադրում հիմքում ընկած ակտիվի գնի բարձրացման արդյունքում պարտադիր կերպով եկամտի ապահովում․ օպցիոնով երկար դիրք զբաղեցնելը տալիս է հնարավորություն (բայց ոչ պարտավորություն) այն տիրապետողին օգտվել դրանից[4]։ Եթե գինը բարձրանում է սահմանված գնից, քոլ օպցիոնի տիրապետողը հավանաբար կօգտագործի այն և կգնի դրա հիմքում ընկած ակտիվը և կապահովի եկամուտ, եթե այդ պահին առկա շուկայական գնի ու սահմանված գնի միջև տարբերությունը ավելին է քան օպցիոնի համար վճարված պարգևավճարը։ Փութ օպցիոնի դեպքում, մյուս կողմից, օպցիոն վաճառողը եկամուտ կստանա այն դեպքում, երբ հիմքում ընկած ակտիվի գինը բարձրանա (այս դեպքում փութ օպցիոն տիրապետողը չի օգտվի օպցիոնով տրվող իրավունքից), կամ էլ երբ ընկնում է ավելի քիչ չափով քան նա ստացել է օպցիոնի դիմաց որպես պարգևավճար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Stock Purchases and Sales: Long and Short». Investor.gov. U.S. Securities and Exchange Control. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  2. Harrington, Shannon D.; Catts, Tim (2010 թ․ սեպտեմբերի 12). «Bond Buyers Who Went Long Get Burned on Yields: Credit Markets». Bloomberg News.
  3. Roos, Dave (2019). «Futures Contracts 101 - Futures Contracts». HowStuffWorks. Infospace Holding LLC. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  4. «Options». Investor.gov. U.S. Securities and Exchange Control. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.