«Երիտասարդ կին» (ռուս.՝ «Молодая жена»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ-մելոդրամա, որ նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1978 թվականին ռեժիսոր Լեոնիդ Մենակերի կողմից Իրինա Վելեմբովսկայայի «Ընտանեկան գործեր» ժողովածուի «Քարե պատի հետևում» (ռուս.՝ «За каменной стеной») պատմվածքի մոտիվներով։

Երիտասարդ կին
ռուս.՝ Молодая жена
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1978
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Մենակեր
Սցենարի հեղինակԻրինա Վելեմբովսկայա
ԴերակատարներԱննա Կամենկովա-Պավլովա, Վլադլեն Բիրյուկով, Գալինա Մակարովա և Սերգեյ Պրոխանով
ՕպերատորՎլադիմիր Կովզել
ԵրաժշտությունՅակով Վայսբուրդ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն99 րոպե

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1979 թվականի դեկտեմբերին։

Սյուժե խմբագրել

Յոթերորդ դասարանում սկիզբ են առնում սիրային հարաբերություններ Մանյայի ու Վոլոդյայի միջև։ Երբ Վոլոդյան զորակոչվում է բանակ, աղջիկն սպասում է նրան։ Սակայն բանակից հետո Վոլոդյան սիրահարվում է ուրիշ աղջկա, որի հետ գնում է գյուղ՝ ներկա գտնվելու քրոջ հարսանիքին։ Մանյան, թաքցնելով վիրավորանքը, համաձայնում է ամուսնանալ Ալեքսեյի հետ, որը միջին տարիքի տղամարդ է և կնոջ մահվանից հետո խնամում է փոքրիկ դստերը։ Բոլորովին տարբեր մարդկանց ընտանեկան կյանքը այնքան էլ հարթ չի ընթանում։ Ալեքսեյը շատ է սիրում իր երիտասարդ կնոջը, սակայն վերջինս փոխադարձությամբ չի պատասխանում։ Միայն փորձությունների միջով անցնելուց հետո է նա սկսում սիրել ամուսնուն, սակայն դրանով դժվարությունները չեն վերջանում։ Մանյան ցանկանում է կրթություն ստանալ, իսկ Ալեքսեյը դրա անհրաժեշտությունը չի տեսնում։ Այդ կոնֆլիկտի ֆոնին նրանց ընտանիքը բաժանվում է, սակայն ժամանակի ու խոհեմության շնորհիվ ամեն ինչ վերականգնվում է։

Դերերում խմբագրել

  • Աննա Կամենկովա – Մանյա
  • Վլադլեն Բիրյուկով – Ալեքսեյ
  • Գալինա Մակարովա – Ագաշա, Մանյայի տատը
  • Սերգեյ Պրոխանով – Վոլոդյա, Մանյայի նախկին փոսացուն
  • Ելենա Մելնիկովա – Վալյա, Մանյայի ընկերուհին, Վոլոդյայի քույրը (հնչյունավորել է Ելենա Դրապեկոն)
  • Նատալյա Նազարովա – Թամարա, Ալեքսեյի սիրուհին
  • Սոնյա Ջիշկարիանի – Լյուսյա, Ալեքսեյի դուստրը
  • Վալենտինա Վլադիմիրովա – Ռուֆինա, Ալեքսեյի հանգուցյալ կնոջ՝ Անտոնինայի քույրը
  • Տատյանա Գորլովա – Նյուրա, Ալեքսեյի հանգուցյալ կնոջ հորաքույրը
  • Իգոր Օզերով – Իգոր Պավլովիչ, սովխոզի տնօրեն
  • Անատոլի Ռուդակով – Միշա, Վալյայի ամուսինը
  • Լյուբով Սոկոլովա – Եգորովնա, Վոլոդյայի ու Վալյայի մայրը
  • Իգոր Էրելտ – Վոլոդյայի ու Վալյայի հայրը (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)

Էպիզոդներում խմբագրել

  • Ելենա Արժանիկ – Անգելինա, Վոլոդյայի նոր ընկերուհին
  • Օլեգ Եֆրեմով (II) – հարսանիքի հյուր
  • Ստանիսլավ Սոկոլով – լուսանկարիչ հարսանիքում
  • Էլվիրա Կոլոտուխինա – հարսանիքի հյուր
  • Ալեքսանդր Սուսնին – հարբեցող
  • Վլադիմիր Կարպենկո, Վլադիմիր Ստուդեննիկով, Ելենա Խոտյանովսկայա, Օլեգ Խրոմենկով

Տիտրերում նշված չեն՝

  • Գելի Սիսոև – Ֆեդյա, երգեհոնահար
  • Բ. Վոլկով– հարսանիքի հյուր
  • Լիդիա Դորոտենկո – հարսանիքի հյուր
  • Յուրի Արոյան – գնորդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարիստ – Իրինա Վելեմբովսկայա
  • Բեմադրող ռեժիսոր – Լեոնիդ Մենակեր
  • Գլխավոր օպերատոր – Վլադիմիր Կովզել
  • Գլխավոր նկարիչ – Վսևոլոդ Ուլիտկո
  • Կոմպոզիտոր – Յակով Վայսբուրդ
  • Հնչյունային օպերատոր – Գալինա Գորբոնոսովա
  • Ռեժիսորներ – Ի. Միլյուտենկո, Կ. Սամոյլովա
  • Օպերատորներ – Ա. Գորկով, Յու. Պլեշկին
  • Մոնտաժող – Իրինա Ռուդենկո
  • Հագուստները՝ Դիանա Մանեի
  • Դեկորացիաները՝ Ե. Ուրլինայի
  • Խմբագիրներ – Ե․ Պեչնիկով, Գալինա Պոպովա
  • Գրիմ՝ Կլավդիա Մալիշի
  • Ռեժիսորի օգնականներ՝ Է. Բելսկայա, Ն. Յուգանով, Ա. Բոլոնին
  • Օպերատորի օգնական – Վ. Օխապկին
  • Ֆիլմի տնօրեն – Վլադիմիր Բելենկի

Մրցանակներ խմբագրել

  • 1979 թվականին Աշխաբադում անցկացված 12-րդ միջազգային կինոփառատոնում Աննա Կամենկովան արժանացել է մրցանակի՝ կնոջ լավագույն դերակատարման համար[1],
  • 1979 թվականին ֆիլմը ճանաչվել է լավագույնը՝ «Советский экран» ամսագրի ամենամյա մրցույթի արդյունքներով (1980)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Молодая жена». База данных сайта «Онлайн энциклопедия Кирилла и Мефодия». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել