Երեք կատուներ (մուլտֆիլմ)
հեռուստասերիալ
«Երեք կատուները», ռուսական մուլտսերիալ երեխաների համար, որի ռեժիսորն է Դմիտրի Վիսոցկին։ Նկարահանվել է «ՄետրոնոմՖիլմ» ՍՊԸ-ի կողմից` «ՍՏՍ» հեռուստաընկերության պատվերով 2015 թվականին։
Տեսակ | անիմացիա |
---|---|
Ժանր | ընտանեկան |
Հիմնված է | Դմիտրի Վիսոցկի |
Ռեժիսոր | Դմիտրի Վիսոցկի |
Սցենարիստ | Դարինա Շմիդթ, Դմիտրի Վիսոցկի |
Պրոդյուսեր | Արտյոմ Վասիլև, Յուլիա Մինդուբաևա, Նատալյա Իվանովա-Դոստոևսկայա |
Երաժշտություն | Դմիտրի Վիսոցկի |
Երկիր | Ռուսաստանի Դաշնություն |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | «Մետրոնոմ» |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Տևողություն | 5-ական րոպե |
Թվական | 2015 |
ctc.ru/projects/multiki/tri_kota/ |
«Երեք կատուներ» մուլտսերիալը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև` այլ Super3 երկրներում։ Մուլտսերիալը ցուցադրվել է աշխարհի ավելի քան 140 երկրներում[1]։
Սյուժե
խմբագրելԱյս պատմությունը երեք կատուների արկածային կյանքի մասին է։ Գլխավոր հերոսներն են Կորժիկը, նրա եղբայր Կոմպոտը և նրանց քույր Կառամելկան, ինչպես նաև` էլի ուրիշ ուրախ կատուներ։ Նրանց մեծ ընտանիքում կյանքը երբեք կանգ չի առնում, նրանք ցանկացած իրավիճակում միասին կարողանում են ելք գտնել իրենց երևակայության և ծնողների խորհուրդների օգնությամբ։
Կերպարներ
խմբագրելԳլխավոր հերոսներ
խմբագրել- Կոմպոտ, հետաքրքրասեր կատու, շատ է ընթերցում, նա լուծում է հանելուկներ, լուծում է գլուխկոտրուկներ, կարողանում է անգամ շախմատում հաղթել իր հալրիկին։ Շատ է սիրում ուտել։
- Կառամելկա, ամենափոքրը, հմտորեն կիրառում է գիտելիքները, հաճախ կարողանում է դուրս գալ բարդ իրավիճակներից, դաստիարակում և վարժեցնում է եղբայրներին, նրա ամենահայտնի արտահայտությունն է. «Ես գիտեմ` ինչ է պետք անել»։
- Կոռժիկ, ամենաակտիվ և անհանգիստ կատուն է։ Ուրախ, անվախ և բացարձակ աշխույժ, ինչպես նաև որպես զենք օգտագործում է սոխը։ Միշտ խոսում է բարձր և միշտ արտահայտում է ծիծաղելի մտքեր։
Երկրորդական կերպարներ
խմբագրել- Մայրիկը, հոգատար է և կենսուրախ, հաճախ նա տարբեր կատակներ է անում իր ամուսնու հետ, որը նրան շատ է դուր գալիս։ Աշխատում է որպես մանկական հագուստի դիզայներ։
- Հայրիկը, շատ բարի է և մի քիչ ցրված, աշխատում է հրուշակեղենի գործարանում, ազատ ժամանակը միշտ անցկացնում է երեխաների հետ։
- Լապոչկա, անուշիկ աղջիկ արքայադուստր, նա սիրում է հագնվել և գեղեցկանալ։ Նրան հետաքրքրում է սեփական տեսքը և վառ առարկաները։ Նրա համար կարևոր է, որպեսզի շրջապատը գեղեցիկ լինի։
- Գոնյա, ուրախ է և երազկոտ, նրան դուր է գալիս տիեզերքը, երազում է տեսնել այլմոլորակայինների։
- Նուդիկ, ոչ այնքան ուրախ կատու է, ինքնամփոփ է, լուռ և ամաչկոտ կատու է։ Նրա կյանքի երազանքն է դառնալ ծաղրածու և բոլորին ուրախություն և ծիծաղ պարգևել։
- Սաժիկ, կենսուրախ կատու է, սիրում է սարսափելի պատմություններ հնարել։ Պաշտում է բոլորին վախեցնել, պատմում է սարսափելի պատմություններ, և դրանից վախենում են բոլորը։
Հեղինակներ
խմբագրել- Ռեժիսոր - Դմիտրի Վիսկոնսկի
- Նկարիչ-բեմադրիչ - Անդրեյ Սիկորսկի, Նատալիա Իվանովնա
- Սցենարի հեղինակ - Դարինա Շմիդտ
- Պռոդյուսերներ - Արտյոմ Վասիլիև, Յուլյա Մինդուբաևա, Նատալիա Իվանովնա, Կարինա Կաբանովա
- Կոմպոզիտոր - Ալեքսեյ Յակովել
- Ձայնային ռեժիսորներ - Իգոր Յակվել, Դենիս Դուշի
- Ֆոնի նկարիչ - Օլգա Յուսիբովա
- Ձայնագրող - Ստանիսլավ Գլուշենսկի
- Աուտիստ - Անտոն Ռուդին
- Անիմացիայի բաժնի ղեկավար - Օկտայ Յուսիբ
Դերերի հնչյունավորողներ
խմբագրել- Պատմող - Մաքսիմ Սերգեև
- Կոռժիկ - Իլյա Խրուստալյով
- Կոմպոտ - Միխայիլ Նավադվորցև
- Կատամելկա - Ալեքսանդրա Գլուշինսկայա
- Հայրիկ - Միխայիլ Խրուստալով
- Մայրիկ/տատիկ - Սվետլանա Կուզնեցովա
- Պապիկ - Վլադիմիր Մասլակով
- Սաժիկ - Ռոման Ղահրամանյան
- Գոնյա - Թիմուր Համիտով
- Լապոչկա - Սոֆիա Գադասինա
- Նուդիկ - Ալեքսանդր Արտամոնով, Ալեքսեհ Իշենկո
- Քանդակագոծ - Դմիտրի Վիսոցկի
- Բանտիկ - Մաքսիմ Սերգեև
- Փոստատար - Մաքսիմ Սերգեև
- Ոստիկան - Վլադիմիր Եվբիֆանցև
Փառատոններ և մրցանակներ
խմբագրել- 2016 - V Մոսկովյան փառատոնում ռուսական «Պետք է ապրել» կինոփառատոնի «Անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ստացել է հատուկ դիպլոմ «Կատուների ընտանիքի ներքին կյանքի բացահայտման համար», «Մուրաբան նկուղում» սերիայի («Երեք կատուներ» մուլտսերիալ) ռեժիսոր Դմիտրի Վիսոցկի, «Մետրոնոմ» հեռուստաընկերություն[2]։
- 2017 - 22-րդ անիմացիոն ֆիլմերի բաց ռուսական փառատոն Սյուզդալում, «Լավագույն սերիալ» անվանակարգում ստացել է դիպլոմ «Լավագույն սցենարային լուծման համար», «Հայրիկը մայրիկի համար» սերիա («Երեք կատուներ» մուլտսերիալ, ռեժիսոր Դմիտրի Վիսոցկի)[3]։
- 2017 - Իկար (կինոմրցանակ), մուլտֆիլմը մրցանակ է ստացել «Հայրիկը մայրիկի համար» դրվագի համար («Երեք կատուներ» սերիալ, ռեժիսոր Դմիտրի Վիսոցկի )[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Выручка «СТС Медиа» по итогам 2017 года выросла на 12,8%». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Названы победители московского фестиваля «Будем жить!». 2.09.2016
- ↑ Подведены итоги 22 Открытого Российскиого Фестиваля анимационного кино.19.03.2017
- ↑ В День российской анимации 8 апреля в Москве в третий раз вручили Национальную анимационную премию «Икар». 8.04.2017