Երեքը դուրս եկան անտառից

«Երեքը դուրս եկան անտառից» (ռուս.՝ «Трое вышли из леса»), 1958 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[2][3]։

Երեքը դուրս եկան անտառից
ռուս.՝ Трое вышли из леса
Երկիր ԽՍՀՄ
Թվական1958
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿոնստանտին Վոինով
Սցենարի հեղինակԻոսիֆ Օլշանսկի
ԴերակատարներԼիդիա Սմիրնովա
ՕպերատորԱնատոլի Կուզնեցով[1]
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն97 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սյուժեն հիմնված է դրամատիկ պատմության վրա, որը սկսվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Պարտիզանական ջոկատի հրամանատարը առաջադրանքի կատարման է ուղարկում երեք մարտիկի՝ Յուլիա Տիտովային, Պավել Ստրոգանովին և Սերգեյ Կոշելևին։ Նրանց հեռանալուց կարճ ժամանակ անց պարտիզանական ջոկատն ամբողջությամբ ոչնչացվում է գերմանացի պատժիչների կողմից։ Պատերազմի ավարտից հետո պետական անվտանգության մարմինները պարզում են, որ պարտիզանական ջոկատը ոչնչացվել է դավաճանության արդյունքում, որում կասկածվում է այդ երեք ողջ մնացած մարտիկներից մեկը։ Ծավալվում է բարդ հոգեբանական դրամա։ Թե՛ դեպքի հանգամանքները, թե՛ կասկածյալների ամուր բարոյական բնավորությունը վկայում են, որ նրանց մեջ դավաճան չի կարող լինել։ Հերոսներից յուրաքանչյուրը ոչ միայն ապացուցում է իր անմեղությունը, այլև մերժում է հանցագործությունն ընկերոջ վրա բարդելու բնական գայթակղությունը։ Ստուգման արդյունքում հետաքննությունը փակուղի է մտնում՝ գալով այն եզրակացության, որ այդ երեքի մեջ դավաճան չկա։ Ֆիլմի հեղինակները հայտնվել են անլուծելի երկընտրանքի առաջ, և նրանք ավելի լավ բան չեն գտել, քան դիմել հայտնի deus ex machina տեխնիկային։ Պարզվում է, որ բացի ֆիլմի երեք կերպարներից, եղել է ևս մեկը, որի մասին ոչ ոք չգիտեր, և հենց նա էլ իսկական դավաճանն է։

Դերերում խմբագրել

  • Լիդյա Սմիրնովա – Յուլյա Տիտովա
  • Վալենտին Զուբկով – Սերգեյ Կոշելև
  • Միխայիլ Պոգորժելսկի – Պավել Ստրոգանով
  • Բորիս Սմիռնով – ԽՍՀՄ պետանվտանգության նախարարության քննիչ
  • Եվգենի Բուրենկով – Սկվորցով
  • Զոյա Ստեպանովա – Կիրա
  • Իգոր Սմիսլովսկի – զրուցակից ռեստորանում

Վոկալ խմբագրել

  • Միխայիլ Նովոխիժին – «Молодая заря занялась вдали» (Վ. Բասներ – Մ. Սվետլով)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսիոր՝ Կոնստանտին Վոինով
  • Սցենարիստներ՝ Իոսիֆ Օլշանսկի, Նինա Ռուդնևա
  • Օպերատոր՝ Անատոլի Կուզնեցով

Ծանոթագրություններ խմբագրել