Երեսունհազարականներ (ռուս.՝ тридцатитысячники), ձեռնարկությունների և հիմնարկների, կուսակցական և խորհրդային հաստատությունների առաջատար համարվող աշխատողներին (բանվորներ, գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչներ ու մասնագետներ) տրված անվանում, որոնք ԽՄԿԿ Կենտրոնական կոմիսարիատի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից 1955-1957 թվականներին ուղարկվել էին գյուղական շրջաններ՝ խորհրդային ստանդարտներով տնտեսապես ցածր արդյունք գրանցած և «հետամնաց» համարվող կոլտնտեսությունները կառավարելու, դրանց արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։

Արտաքին պատկերներ
«Երեսունհազարականների» շքանշան

Երեսունհազարականներն ընդօրինակել են 1929 թվականի քսանհինգհազարականների փորձը։

Խորհրդային Հայաստանում 1955 թվականին գյուղ է մեկնել 500 մարդ, 134-ը՝ որպես երեսունհազարական։

Գրականություն խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 547