Սաֆարով Երեմ Զումշուդի (ծնվել է 25․12․1906, գյուղ Հադրութ, ԼՂԻՄ), հայ խորհրդային էներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։

Ավարտել է Մոսկվայի բարձրագույն ինժեներաշինարարական ուսումնարանը (19311938 թվականից դասախոսում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Մինչև 1957 թվականը եղել է ջրային էներգիայի օգտագործման ամբիոնի, 1957-1958 թվականներին՝ արդյունաբերական էկոնոմիկայի, կազմակերպման և էներգետիկայի ամբիոնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են հիդրոլոգիական, ջրատնտեսական, էներգատնտեսական հաշվարկի մեթոդներին, ջրատնտեսական համալիրներում կապիտալ ներդրումների որոշմանը, էլեկտրակայանների պարամետրերի հաշվարկի խնդիրներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 255 CC-BY-SA-icon-80x15.png