Երեկոն այգում (կտավ)

Էդուարդ Իսաբեկյանի կտավը

«Երեկոն այգում», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1969 թվականին ստեղծած աշխատանքը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Երեկոն այգում
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1969
բարձրություն50,5 սանտիմետր
լայնություն70 սանտիմետր
նյութկտավ, ստվարաթուղթ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Իսաբեկյանի «հայացքը» կին էակի նկատմամբ միանշանակ չէ[2]։ Այն արթնացնում է իրարամերժ, հզոր խոհազգայական զուգորդումներ, ընկալվում որպես կնոջն «ուսումնասիրելու» փորձ։ Իսաբեկյանի ստեղծագործություններում կանացի թեման առանձին հետաքրքրություն է ներկայացնում ուսումնասիրության համար։ Ազգային, համաշխարհային գրականության ու կերպարվեստի իմացությունը Իսաբեկյանին թելադրում է ամբողջական մոտեցում, նրա արվեստին բնորոշ անհատական տեսունակության արծարծում։

1969 թվականին ստեղծված «Երեկոն այգում» ստեղծագործությունը լի է հետիմպրեսիոնիստական, գոգենյան արվեստին բնորոշ ներդաշնակության հավիտենական որոնումով։ Կտավի  կենտրոնական փնջաձև լույսը դարձնում է արտահայտիչ ծառերի պատկերները, որոնց բրգաձև, հաստ բներն ու ճյուղերը ստատիկ են։

Որոշակի կոնկրետությունից դուրս են առաջին պլանում հանգստացող երկու կանանց դիրքն ու ներքին անդորրը։ Թախիծ և տրտմություն է նկատելի  կիսանստած կնոջ դեմքին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Իսաբեկյան Էդուարդ Հմայակի | Երեկոն այգում - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  2. Կանացի կերպարն Էդուարդ Իսաբեկյանի հաստոցային գեղանկարներում, Իսաբեկյան Մ. Ա.
  3. «Էդ.Իսաբեկյան 1914-2007. Երեկոն այգում. 1969, կտավ ստվարաթղթի վրա, յուղաներկ, 50.5×70, ՀԱՊ / Garden in the evening, NGA | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել