Երեխաների պաշտպանության օրը Աֆրիկայում

«Երեխաների պաշտպանության օրը Աֆրիկայում» (անգլ.՝ Day of the African Child) , միջազգային օր, որը կոչված է բոլոր երկրների քաղաքական գործիչների և համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց առնչվում են աֆրիկյան երկրների երեխաները։ Այն տոնում են ամեն տարի, հունիսի 16-ին։

Առաջին անգամ տոնը նշվել է 1991 թվականին։ Իրականացման նախաձեռնությունը Աֆրիկայի միասնության կազմակերպությանն էր։ Անցկացման ամսաթվի ընտրությունը պատահական չէր. այն յուրօրինակ հարգանքի տուրք է 1976 թվականի նահատակներին։ 1976 թվականի հունիսի 16-ին ՀԱՀ-ում, Սոուետոյում (Յոհաննեսբուրգի հարավ-արևմտյան ծայրամաս) շուրջ 10 հազար սևամորթ դպրոցականներ և ուսանողներ անցել են ավելի քան կես մղոն երկարությամբ շարասյունով, բողոքելով կրթության ցածր որակի դեմ և պահանջելով կրթություն ստանալ մայրենի լեզվով։ Արդյունքում, իշխանությունը առաջնորդվելով ապարտհեյդով հարյուրավոր երիտասարդների գնդակահարել են։ Հաջորդ երկու շաբաթների ընթացքում խռովության արդյունքում մահացել են ավելի քան 100 մարդ, իսկ հազարը ստացել են վնասվածքներ կամ վիրավորվել են[1]։ Կրթության մեջ աֆրիկաանս լեզվի ներդրման դեմ բողոքող ուսանողների գնդակահարումից հետո, ապստամբություն սկսվեց ապարտհեյդի ամբողջ համակարգի և սպիտակամորթների գերիշխանության դեմ, որը ընդգրկել էր քաղաքի և ՀԱՀ- մյուս շրջանների և քաղաքների բնակչության բոլոր շերտերը։ 1976 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների համընդհանուր քաղաքական գործադուլ սկսվեց։ Միայն պաշտոնական տվյալների համաձայն 1976 թվականի հունիսի 16-ից և 1977 թվականի փետրվարի 28-ը ապստամբության ընթացքում քաղաքական գնդակահարությունների արդյունքում մահացել է 575 մարդ, ձերբակալվել են շուրջ 6 հազար մարդ։ Ապստամբությունը դարձել է ազատագրական պայքարի նոր փուլ, որը ղեկավարվում էր Աֆրիկյան ազգային կոնգրեսի կողմից։ 1994 թվականի մայիսի 9-ին ՀԱՀ-ի նախագահ դարձավ Նելսոն Մանդելան, ապարհեյդի վարճակարգը անկում ապրեց։

Գրություն պաստառի վրա. «Յուրաքանչյուր 5 րոպեի ընթացքում քաղցից մահանում է ևս մեկ երեխա»

Սակայն այսքանով «մանկական» խնդիրները չլուծվեցին, և երեխաների իրավունքները Աֆրիկայում շարունակում են մնալ բարդ։ Եթե բարեկեցիկ Եվրոպայում և Ամերիկայում երեխաների իրավունքները հեռուստատեսության և համակարգչային խաղերի չարաշահման բացասական հետևանքն են, Աֆրիկայում երեխաներին սպառնում է քաղցը, ՄԻԱՎ-ը, անգրագիտությունը, նույնիսկ մահը ռազմական բախումների ժամանակ։ Երեխաների մահացիության մակարդակը Աֆրիկայի համեմատաբար զարգացած երկրներում, գրեե երկու անգամ բարձր են, քան զարգացող երկրներում[2]։ Այս օրը Աֆրիկայում գործող բարեգործական հասարակական կազմակերպույթւոնները և ֆոնդերը անցկացնում եմ բազմազան ակցիաներ, որոնք ուղղված են աֆրիկյան երեխաների կյանքի բարելավմանը։ Անցկացվում են ուսուցողական դասախոսություններ և ֆիլմերի ցուցադրություններ, կազմակերպվում են համերգներ և ներկայացումներ։

«Աֆրիկայի երեխաների իրավունքների պաշտպանության օրը» ոչ աշխատանքային չէ, եթե չի համընկնում հանգստյան օրերի հետ։

Գրականություն խմբագրել

  • Городнов В. П. Черные жители «белого города». — М., 1993.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել