Երեխայի ժպիտ
Երեխայի ժպիտ (հուն․՝ Το Χαμόγελο του παιδιού), կամավորական, ոչ առևտրային, մանկական բարեկեցության ապահովման կազմակերպություն Աթենքում, Հունաստանում։
ՀիմնադրումԽմբագրել
1995 թվականին մեծ թվով մարդիկ Հունաստանում դիտել են «Կարմիր քարտ» հեսռուստաշոուն[1][2], որը ցույց էր տալիս 10-ամյա Անդրեաս Ջիանոպոուլոսի 18-ամսյա պայքարը, որը պայքարում էր կյանքի համար` լուրջ հիվանդության դեմ։ Սա առիթ է դարձել«Երեխայի ժպիտ» կազմակերպության հիմնադրման համար[3]։
ԳործունեությունԽմբագրել
Երեխայի ժպիտը կազմակերպում է տոնավաճառներ[4], համերգներ[5], մշակութային և սպորտային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն օգնելու կարիքավոր երեխաներին ու նրանց ընտանիքներին[6]։
ՀիմնադրամներԽմբագրել
Կազմակերպությունը ֆինանսապես աջակցություն է ստանում հիմնականում հունական և արտասահմանյան մի շարք ընկերություններից։ Հունական ոստիկանությունը և «Elpida»-ն (հուն.` Հույս) այն կազմակերպություններից են, որ աջակցել են Երեխայի ժպիտին։
Միջազգային գործընկերներԽմբագրել
Երեխայի ժպիտը յամագործակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Կորած երեխաների միջազգային կենտրոնը (ICMEC ), Child Help Online, European Federation for Street Children և ամերիկյան National Center for Missing and Exploited Children կազմակերպությունները։
2010 թվականի հոկտեմբերին ICMEC-ի և «Երեխայի ժպիտի» միավորումից ձևավորվել է The Southeastern European Centre for Missing and Exploited Children կազմակերպությունը[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ο Ανδρέας Το χαμόγελο του παιδιού»։ Hamogelo.gr։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-16-ին։ Վերցված է 2013-11-03
- ↑ Το Χαμόγελο του Παιδιού (հունարեն)։ yousmile.gr։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին։ Վերցված է 2013-11-03
- ↑ «17 χρόνια μετά το "Χαμόγελο του Παιδιού" και ο Γιώργος Παπαδάκης θυμούνται τον μικρό Ανδρέα-Δείτε φωτογραφίες - 17 chronia meta to "chamogelo tou paidiou" kai o giorgos papadakis thymountai ton mikro andrea-deite fotografies» (հունարեն)։ Inews.gr։ 2012-11-09։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-19-ին։ Վերցված է 2013-11-03
- ↑ «"Xamogelo Tou Paidiou" Bazaar at Syntagma Square ~ HellasFrappe»։ Hellasfrappe.blogspot.ro։ 2011-06-13։ Վերցված է 2013-11-03
- ↑ Μια συναυλία για το χαμόγελο του παιδιού (հունարեն)։ Viva.gr։ Վերցված է 2013-11-03
- ↑ Genniesai Ellinas (2011-06-13)։ «"Xamogelo Tou Paidiou" Bazaar at Syntagma Square | Hellas Frappe»։ Picfrappe.wordpress.com։ Վերցված է 2013-11-03
- ↑ «Global Sustain: The Smile of the Child»։ globalsustain.org
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայքը (անգլ.)