Երբ ցրվում է մառախուղը

1970 թվականի խորհրդային դրամատիկ արկածային ֆիլմ

«Երբ ցրվում է մառախուղը» (ռուս.՝ «Когда расходится туман»), 1970 թվականի խորհրդային դրամատիկ արկածային ֆիլմ[1][2], որը նկարահանվել է Անատոլի Կլեշչենկոյի համանուն վեպի հիման վրա։

Երբ ցրվում է մառախուղը
ռուս.՝ Когда расходится туман
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և արկածային ֆիլմ
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Վիշինսկի
Սցենարի հեղինակՍերգեյ Ստոլյարով
ԴերակատարներՎիկտոր Ավդյուշկո և Լյուդմիլա Խիտյաևա
ՕպերատորՊյոտր Տերպսիխորով և Նիկոլայ Բոլշակով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն95 րոպե

Ֆիլմը նկարահանվել է Իրկուտսկի մարզի Շամանկա գյուղում, որտեղ ավելի ուշ նկարահանվել է «Շաման» (1996) ֆիլմը։ Ռեժիսոր Յուրի Վիշինսկու ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1972 թվականի հուլիսի 17-ին։ Ֆիլմի սցենարը գրել է ոչ մասնագետ՝ դերասան Սերգեյ Ստոլյարովը, որը մահացել է ֆիլմի վրա կատարվող աշխատանքների ավարտից մի քանի ամիս առաջ և նր պրեմիերայից երկուսուկես տարի առաջ։ Գլխավոր դերերից մեկում նկարահանվել է նրա որդին՝ Կիրիլը։

Սյուժե խմբագրել

Բայկալյան տայգա։ Եգեր Պետյային հեռացնում են աշխատանքից այն պատճառով, որ մի օր նա ականատես է եղել բարձրաստիճան պաշտոնյայի որսագողությանը և աչք չի փակել դրա վրա։ Նա ստիպված է լինում վերադառնալ տուն՝ հոր, որն աշխատում է որպես բակենապահ, մոր և կրտսեր եղբոր մոտ։ Պարզվում է, որ կրտսեր եղբայրը՝ Գենկան, ապօրինի որս է անում։ Պետյան, հավատարիմ մնալով իր ծառայողական սովորություններին, դատապարտում է իր եղբոր ապօրինի գործողությունները, և մտնում է նրա հետ առճակատման։ Այդ ժամանակ նրանց գյուղ են գալիս մի խումբ մակաբուծաբան գիտնականներ, որոնցից մեկին՝ Էլյային, սիրահարվում են երկու եղբայրները։

Դերերում խմբագրել

  • Վիկտոր Ավդյուշկո – Պյոտր Դյակոնով, եգեր
  • Լյուդմիլա Խիտյաևա – Նադեժդա, Պյոտրի կինը
  • Լեոնիդ Կմիտ – Պրոկոպի Ֆեոդորովիչ, Պյոտր և Գենադի Դյակոնովների հայրը
  • Կիրիլ Ստոլյարով – Գենկա Դյակոնով, Պյոտրի կրտսեր եղբայրը, որսագող
  • Լարիսա Վիկկել – Էլյա, մակաբուծաբան
  • Ալեքսանդրա Դանիլովա – Մարիա Գրիգորևնա, Պյոտր և Գենադի Դյակոնովների մայրը
  • Սերգեյ Գոլովանով – Միխայիլ Վենեդիկտովիչ, արշավախմբի ղեկավար
  • Յուրի Լեոնիդով – Սերգեյ Սերգեևիչ, գիտնական-մակաբուծաբան
  • Ռաիսա Կուրկինա – Վերա Նիկոլաևնա, ավագ գիտաշխատող
  • Յուրի Նազարով – Միխայիլ Խուդոնոգով, որսագող
  • Վիկտոր Կոլպակով – Տիխոնիչ «Օնդատրա», գլխավոր որսագողը
  • Յուրի Կիրեև – Տիմոխա, որսագող
  • Վսևոլոդ Սաֆոնով – Միլնիկով

Էպիզոդներում խմբագրել

  • Գեորգի Գեորգիու – Սեմյոն Նիկոլաևիչ Բուշկով, որսագող
  • Պավել Վիննիկ – Իվան Վասիլևիչ, անտառապահ
  • Վլադիմիր Պիցեկ – Խլյաբին, ավագ զոոտեխնիկ
  • Գ. Մարչենկո
  • Գեորգի Կարպեյ
  • Պ. Դերկաչ
  • Ս. Սավենկով
  • Ն. Չուլկովա
  • Ս. Պարդիժ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Ստոլյարով
  • Բեմադրությունը՝ Յուրի Վիշինսկու
  • Բեմադրող օպերատորներ՝ Նիկոլայ Բոլշակով, Պյոտր Տերպսիխորով
  • Բեմադրող նկարիչ՝ Վասիլի Գոլիկով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Մուրավլյով
  • Հնչյունային օպերատոր՝ Ռոման Բերզ
  • Դիրիժոր՝ Մարկ Էրմլեր
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Յուրի Պոլուխին
  • Ռեժիսորներ՝ Լ. Բասով, Գ. Ամանով, Ի. Պետրով
  • Գրիմարար՝ Ն. Զախարով
  • Կոստյումների հեղինակ՝ Մ. Կվյատկովսկայա
  • Մոնտաժող՝ Ռ. Դիմիտրատո, Լ. Իսաևա
  • Օպերատոր՝ Վ. Սազոնով
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ա. Պետուխովա, Ե. Սալովա
  • Օպերատորի օգնական՝ Վ. Շմիգա, Վ. Զոլին
  • Համակցված նկարահանումներ․
    • Օպերատոր՝ Դ. Պլետնիկով
    • Նկարիչ՝ Յու Չեքմարյով
  • Խմբագիր՝ Գ. Բոգոլեպով
  • Խորհրդատուներ՝ Վ․ Սկուպով, Ե. Շարապովա
  • Ֆիլմի տնօրեն՝ Լ. Բրագինա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել