Երաշխիքների պայմանագիր (1960)

Երաշխիքների պայմանագիր (անգլ.՝ The Treaty of Guarantee), 1960 թվականին Կիպրոսի Հանրապետության, Հունաստանի թագավորության, Թուրքիայի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև կնքված պայմանագիր։

Պայմանագրի 1-ին հոդվածը արգելում է Կիպրոսում քաղաքական կամ տնտեսական միաություն կազմել մեկ այլ պետության հետ։ 2-րդ հոդվածը պահանջում է այլ կողմերից երաշխավորել Կիպրոսի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը։ 4-րդ հոդվածը լիազորում է երաշխավորող կողմին միջոցներ ձեռնարկել Կիպրոսի ընթացիկ կարգավիճակը վերականգնելու համար. հենց այս դրույթն է օգտագործվել Թուրքիայի կողմից 1974 թվականին իրականացրած ներխուժման իրավական արդարացման փորձում։ Պայմանագիրը նաև թույլ է տվել Միացյալ Թագավորությանը պահպանել իր սուվերենությունը Կիպրոսի տարածքում գտնվող երկու ռազմական բազաների վերաբերյալ՝ Կիպրոսի Հանրապետության անկախացումից հետո[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Timeline: Cyprus, BBC News