Երանիկ (անձնանուն)
իգական անձնանուն
Երանիկ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն երանի՝ «երանելի» բառից։ Ժամանակին օգտագործվել է որպես իգական անուն 19-րդ դարում Կոստանդնուպոլսում[1]։ Այժմ օգտագործվում է հիմնականում որպես արական անուն։ Ժամանակակից իգական տարբերակ է համարվում Երանուհի անունը։
Երանիկ Երանիկ | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն և անձնանուն |
Սեռ | արական |
Նշանակություն | երանելի |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Երանիկ» սկսվող էջեր |
Գործածություններ խմբագրել
- Գործածված է Հեթում Ա թագավորի կնոջ՝ Զապել թագուհու անվան փոխարեն՝ մի արծաթյա սկիհի վրա․ «Պահեա՛ Տէ՜ր զՀեթում թագաւորն և զթագուհի կին նորա Երանիկն»։ Սկիհը գտնվել է Երուսաղեմի մոտ գտնվող Քերեք քաղաքի ավերակների 1878 թվականի պեղումների ժամանակ[2]։
- Սղված Երնիկ ձևով գործածված է անթվական մի հիշատակարանում, որտեղ սեռը հայտնի չէ[3]։