Երազ բռնող, ամերիկյան որոշ մշակույթներում երազ բռնողը (կամ անգլ.՝ "dream catcher", օջիբվե լեզվով՝ |asabikeshiinh, Lakota: iháŋbla gmunka, Ojibwe: asabikeshiinh, այս բառի մեռած ձևն է «սարդ»[1][2] կամ օջիբվե bawaajige nagwaagan օջիբվե լեզվով՝ bawaajige nagwaagan, որը նշանակում է «սարդի բույն»[2] ) ձեռագործ առարկա է հիմնված ուռենու ճյուղից պատրաստած օղակի վրա, որի վրա հյուսված է թույլ ցանց կամ գործվածք։ Այնուհետև երազ բռնողը զարդարվում է սուրբ համարվող տարրերով, ինչպիսիք են բմբուլներն ու ուլունքները։

Երազ բռնող

Ծագում խմբագրել

Երազ բռնողը ծագել է օջիբվեների կողմից, իսկ ավելի ուշ յուրացվել է հարևան այլ ազգերի կողմից մշակույթների ձուլման կամ միջամուսնությունների և առևտրի միջոցով։ Դեռևս 1960-ական և 70-ական համահնդկականությունը կամ համահնդկական շարժումը չէր սկսվել, երբ դրանք վերցվեցին տարբեր ազգերի բնիկ ամերիկացիների կողմից։

Ավանդույթ և հավատալիքներ խմբագրել

Օջիբվեները երազ բռնողի ծագման հետ կապված մի ավանդույթ ունեն։ Հեքիաթասացները պատմում են, որ մի Սարդ-Կնոջ մասին, որը հայտնի էր որպես Ասիբիկաաշի․ նա հոգ էր տանում այդ երկրի վրա գտնվող մարդկանց և երեխաների մասին։ Վերջապես օջիբվե ժողովուրդը տարածվեց Հյուսիսային Ամերիկայի տարբեր անկյուններ և Ասիբիկաաշիի համար այլևս դժվար էր հասնել բոլոր երեխաներին։ Ուստի մայրիկներն ու տատիկները գործում էին կախարդական գործվածքներ՝ օգտագործելով ուռենու ճյուղից պատրաստված օղակներ և ջիլ կամ բույսերից պատրաստված պարաններ։ Երազ բռնողը մաքրում է բոլոր վատ մտքերը և թույլ տալիս, որ գլխում միայն լավ մտքեր լինեն։ Հենց որ արևը ծագում է, բոլոր մտքերը պարզապես անհետանում են[3]։ Ամերիկացի ազգագրագետ Ֆրանս Դենսմորը գրում է իր «օջիբվե սովորույթներ» գրքում (1929, վերահրատարակվել է 1979 թվականին, էջ 113)

Նույնիսկ մանուկներն ունեն պաշտպանող թալիսմաններ։ Սրանց օրինակներն են «սարդաբները», որոնք կախվել են մանկատախտակների (Հարավային Ամերիկայում օգտագործվող տախտակներ, որոնց վրա կապել են երեխաներին) վրա։ Այս առարկաները կազմված են մոտ 3½  մատնաչափ ունեցող փայտյա օղակներից, որոնք տրամագծով գործվում են սարդերի հիանալի մանվանծքով պատրաստված բույների նմանությամբ և սովորաբար ներկվում են կարմիր։ Հին ժամանակներում գործվածքի այս տեսակը պատրաստվել է եղինջից պատրաստված մանրաթելից։ Սովորաբար երկու սարդաբույն է կախվում օղակից, և հայտնի է, որ նրանք «բռնում են ամեն տեսակի չարիք, որ կարող է օդում լինել, ինչպես սարդի բույնն է բռնում և պահում այն ամենը ինչ դիպչում է նրան»։

։

Ավանդաբար օջիբվեները կառուցում են երազ բռնողը ջիլերից պատրաստված թելերով՝ գործելով ցանցեր ուռենու ճյուղից պատրաստված փոքր կլոր կամ արցունքաձև շրջանակների մեջ (այնպես, ինչպես գործում են ձյունամուկների ցանցերը։ Պատրաստված երազ բռնողները, որոնք կախվում են մահճակալի վերևում, օգտագործվում են, որպես թալիսման, որպեսզի մարդկանց, հատկապես երեխաներին պաշտպանեն գիշերային մղձավանջներից։ Օջիբվեները հավատում են, որ երազ բռնողը փոխում է մարդկանց երազները։ Ըստ Կոնրադ Ջ․ Կավեչենսկիի․ Միայն լավ երազները կարող են մաքրվելով անցնել դրանց միջով․ վատ երազները կմնան ցանցի մեջ՝ անհետանալով լույսը բացվելու հետ"[4]։ Լավ երազները անցնում են դրա միջով և սահելով փետուրների վրայով հասնում են քնածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freelang Ojibwe Dictionary
  2. 2,0 2,1 Prindle, Tara. «NativeTech: Dream Catchers». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. [1], "Nativetech.org", Lyn Dearborn,November 1, 1995, accessed September 26, 2013.
  4. Terri J. Andrews, "Living by the Dream", World & I, Nov. 1998, p. 204