Եվրոպական տարիներ
Ամեն տարի Եվրամիությունն իր անդամ երկրների միջև քննարկումների և երկխոսության քաջալերման, կոնկրետ խնդրի շուրջ եվրոպական քաղաքացիների իրազեկության բարձրացման համար ընտրում է որոշակի թեմա[1]։
ՊատմությունԽմբագրել
Սկսած 1983 թվականից Եվրոպական խորհրդարանը և Եվրախորհուրդը յուրաքանչյուր տարի ընտրել են ամենամյա գործողությունների թեման՝ հիմնված Եվրոպական հանձնաժողովի առաջարկի վրա։ Եվրոպական տարիները եվրոպական քաղաքացիներին կրթելու և անդամ պետությունների ազգային կառավարությունների ուշադրությունը կոնկրետ խնդրի վրա հրավիրելու արշավ են, որպեսզի փոխվեն դիրքորոշումներն ու վարքագիծը ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական մակարդակներում[2]։
ՏարիներԽմբագրել
Տարի | Անվանում | Ref. |
---|---|---|
2018 | Մշակութային ժառանգության եվրոպական տարի | [3] |
2017 | None | |
2016 | None | |
2015 | Եվրոպական զարգացման տարի | |
2014 | Քաղաքացիների եվրոպական տարի | [4] |
2013 | ||
2012 | Ակտիվ ծերացման եվրոպական տարի | [5] |
2011 | Եվրոպական կամավորության տարի | [6] |
2010 | Աղքատության դեմ պայքարի և սոցիալական տարանջատման եվրոպական տարի | [7] |
2009 | Ստեղծարարության և նորարարության եվրոպական տարի | [8] |
2008 | Միջմշակութային երկխոսության եվրոպական տարի | |
2007 | Բոլորի համար հավասար հնարավորությունների եվրոպական տարի | |
2006 | Աշխատողների շարժունակության եվրոպական տարի | |
2005 | Կրթության միջոցով քաղաքացիության եվրոպական տարի | |
2004 | Սպորտի միջոցով կրթության եվրոպական տարի | |
2003 | Հաշմանդամների եվրոպական տարի | |
2002 | None | |
2001 | Լեզուների եվրոպական տարի | |
2000 | None | |
1999 | Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի եվրոպական տարի | |
1998 | Տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության եվրոպական տարի | |
1997 | Ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ եվրոպական տարի | |
1996 | Հարատև ուսուցման եվրոպական տարի | |
1995 | Ճանապարհային անվտանգության և երիտասարդ վարորդների եվրոպական տարի | |
1994 | Կերակրման և առողջության եվրոպական տարի | |
1993 | Տարեցների և սերունդների միջև համերաշխության եվրոպական տարի | |
1992 | Աշխատանքում անվտանգության, հիգիենայի և առողջության պահպանման եվրոպական տարի | |
1991 | None | |
1990 | Տուրիզմի եվրոպական տարի | |
1989 | Քաղցկեղի վերաբերյալ տեղեկատվության եվրոպական տարի | |
1988 | Կինոյի և հեռուստատեսության եվրոպական տարի | |
1987 | Շրջակա միջավայրի եվրոպական տարի | |
1986 | Ճանապարհային անվտանգության եվրոպական տարի | |
1985 | Երաժշտության եվրոպական տարի | |
1984 | Եվրոպայի ժողովուրդների եվրոպական տարի | |
1983 | ՓՄՁ և արհեստագործական արդյունաբերության եվրոպական տարի |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ European Years address specific subjects to encourage debate and dialogue within and between countries. Why European Years?
- ↑ «European Years»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-10-ին։ Վերցված է 2018-11-16
- ↑ Commission welcomes European Parliament's backing for European Year of Cultural Heritage
- ↑ «European Year of Citizens»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-13-ին։ Վերցված է 2018-11-16
- ↑ Employment, Social Affairs & Inclusion
- ↑ European Year of Volunteering
- ↑ 2010 to be the European Year for Combating Poverty and Social Exclusion
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-13-ին։ Վերցված է 2009-10-01