Ես այնժամ, դեռ մահամերձ

Ուիլյամ Ֆոլքների վեպը

«Ես այնժամ, դեռ մահամերձ», Ուիլյամ Ֆոլքների վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1930 թվականին։

Ես այնժամ, դեռ մահամերձ
անգլ.՝ As I Lay Dying
Վեպի հայերեն հրատարակության շապիկը (2017)
ՀեղինակՈւիլյամ Ֆոլքներ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1930
Էջեր176
ՆախորդՇառաչ և ցասում
ՀաջորդSanctuary?
ԽմբագիրԶավեն Բոյաջյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2017
Թարգմանիչ հայերենՍիրարփի Ենգիբարյան
ԳՄՍՀ978-9939-76-009-4
ՀՏԴ821.111(73)-31
ԳՄԴ84(7ԱՄՆ)-44
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=20171024

Վեպը մի ծեր ֆերմերի տասը օր ձգվող թաղման պատմություն է։ Վեպը կառուցված է հերոսների մենախոսություններով։ Կազմված է 29 գլխից։

Ֆոլքները վեպն ընծայել է Հալ (Հարիսոն) Սմիթին՝ իր ընկերոջն ու հրատարակչին, որի Cape & Smith հրատարակչությունում է լույս տեսել գիրքը։ Վեպի վերնագիրը «Ոդիսական»-ից է[1]։

Հայերեն հրատարակություն

խմբագրել

Վեպը 2017 թվականին հայերեն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով։ Անգլերենից թարգմանեց Սիրարփի Ենգիբարյանը։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ 176 էջ։

2017 թվականի մայիսի 17-ին վեպի հայերեն հրատարակությունը եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի երկրորդ հորիզոնականում[2]։

Հայերեն հրատարակության հանձնարարականը

խմբագրել

Ուիլյամ Ֆոլքների «Ես այնժամ, դեռ մահամերձ» (1930) վեպը կոմպոզիցիոն առումով կառուցված է որպես հերոսների կարճ ու երկար մենախոսությունների շղթա, որում հեղինակային տեքստն իսպառ բացակայում է։ Այն մի ծեր ֆերմերի՝ տասը օր ձգվող թաղման պատմություն է։ Հայերեն հրատարակվում է առաջին անգամ։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել