Ես՝ թագավոր, ես՝ ստրուկ, ես՝ որդ, ես՝ Աստված (ֆիլմ, 1915)

գեղարվեստական համր ֆիլմ

Ես՝ թագավոր, ես՝ ստրուկ, ես՝ որդ, ես՝ Աստված (ռուս.՝ Я — царь, я — раб, я — червь, я — Бог), գեղարվեստական համր ֆիլմ, որի ռեժիսորն է Եվգենի Բաուերը։ Ֆիլմը էկրան Է բարձրացել 1915 թվականի դեկտեմբերի 12-ին[1][2]։ Այլ անունն է «Սպասուհու արկածները»։ Ֆիլմը չի պահպանվել։

Ես՝ թագավոր, ես՝ ստրուկ, ես՝ որդ, ես՝ Աստված
Ժանրդրամա
Թվական1915
ՌեժիսորԵվգենի Բաուեր
ՊրոդյուսերԱլեքսանդր Խանժոնկով
ԴերակատարներԱնդրեյ Գրոմով և Օլեգ Ֆրելիխ
ՕպերատորԲորիս Զավելև
ԿինոընկերությունԽանժոնկովի առևտրային տուն

Սյուժե խմբագրել

Իվան Ստրոևը որոշում է արձակուրդներն անցկացնել մոր կալվածքում։ Այնտեղ նա սիրահարվում է սպասուհի Լիզային և նրան տանում քաղաք՝ ամուսնանալով նրա հետ[3]։ Լիզան հոգնում է ձանձրալի ամուսնուց և մտերմանում նկարիչ Սերգեյ Ուտկինի հետ։ Իվանը բացահայտում է կնոջ դավաճանությունը և փորձում խեղդել նրան։ Միայն Սերգեյի և նրա ընկերոջ միջամտությունն է փրկում Լիզային։ Իվանը հասկանում է, որ իր կնոջը չի կարող հետ պահել, և Լիզային ու Սերգեյին հայտարարում է, որ չի խանգարի նրանց։ Իվանը վերադառնում է մոր կալվածք։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Օլգա Ռախմանովա Օլգա Ստրոևա
Անդրեյ Գրոմով Իվան՝ նրա որդին
Նադեժդա Նելսկայա Լիզա՝ սպասուհի
Օլեգ Ֆրելիխ Սերգեյ Ուտկին՝ նկարիչ

Նկարահանող խումբ խմբագրել

Քննադատություն խմբագրել

Եվ. Բաուերի «Ես՝ թագավոր, ես՝ ստրուկ, ես՝ որդ, ես՝ Աստված» ֆիլմի գրախոսության մեջ «Պեգաս»-ի հեղինակը նշել է. «Այստեղ պարոն Բաուերը գեղարվեստական տեխնիկայի ճանապարհին կատարել է նաև մի նոր քայլ։ Հանդիսատեսը գիշերը կարող է տեսնել Մոսկվայի համայնապատկերը գիշերով։ Ռեժիսորին հաջողվել է նկարել փողոցը այն ժամերին, երբ վառվում են լամպերի լույսերը, և փայլում են Էլեկտրական ցուցանակները»[4][5][6]։ Ըստ Ն. Տ.-ի (հավանաբար Ն. Տուրկինի)՝ «տաղանդավոր ռեժիսորն անխոնջ ձգտում է առաջ շարժվել, փնտրում է նոր հնարավորություններ, բազմազանություն է մտցնում ստեղծագործական տեխնիկայի մեջ», այնուամենայնիվ, «ռեժիսորի կողմից, թերևս, սխալ էր դերը վստահել պարոն Գրոմովին՝ նեղ և ամենևին էլ ոչ ճկուն ձիրքով արտիստին»[4][7]։

Կինոյի պատմաբան Վենիամին Վիշնևսկին ֆիլմը գնահատել է հետևյալ կերպ. «Ֆիլմը ռեժիսորական հետաքրքիր մտահղացում է, բայց դերասանական խաղը միջակ է. հետաքրքիր են Բ. Զավելևի գիշերային նկարահանումները»[1]։

Գրականություն խմբագրել

  • Н.Т. Новые постановки Е.Ф. Бауэра // Пегас. — 1915. — № 2. — С. 70–71.
  • Новые ленты // Сине-Фоно. — 1916. — № 19–20. — С. 149–150.
  • Вишневский В. Е. Художественные фильмы дореволюционной России. — М.: Госкиноиздат, 1945. — С. 83. — 194 с.
  • Короткий В. М. Операторы и режиссёры русского игрового кино. 1897—1921. — М.: НИИ киноискусства, 2009. — С. 44. — 430 с.
  • Устюгова В.В. Стиль модерн в раннем русском кинематографе (на примере творчества Е.Ф. Бауэра) // Вестник Пермского университета. История. — 2005. — № 5. — С. 133—150.

Ծանոթագրություններ խմբագրել