Եռաբլրի սարավանդ, Եռակատաարի սարավանդ, Ուչթափալարի սարավանդ, Ուչթեփեի սարավանդ, սարավանդ Հայաստանի Սյունիքի մարզում, Սյունիքի բարձրավանդակի հարավ-արևմտյան հատվածը, Շամբ գյուրլից 2 կմ հյուսիս-արևելք[1]։

Հարավում և հարավ-արևմուտքում ուղղորդ լանջերով իջնում է Որոտանի լեռնանցքը։ Արևելքից սահմանագծվում է Վարարակ գետի կիրճով, արևմուտքից՝ ժամանակավոր հոսք ունեցող Զորզորի հովտով։ Հյուսիսային սահմանը պայմանականորեն անցնում է Մեծ Իշխանասարի հարավային ստորոտներով։

Բարձրությունը 1400-2400 մետր է։ Կազմված է վերին պլիոցենի և չորրորդականի անդեզիտաբազալտներից, որոնք ծածկված են հողմնահարման հզոր կեղևով։ Ունի հարավարևելյան դիրքադրություն և թույլ մասնատված մակերևույթ։ Եռաբլրի սարավանդում կան լավ արտահայտված խառնարաններով բազմաթիվ հրաբխային կոներ (Գութանաթումբ, 2271 մետր, Արորակ, 2842 մետր, Եռաբլուր, 2123 մետր), որոնց հարաբերական բարձրությունը հասնում է 150-350 մետրի։

Ունի չափավոր ցուրտ կլիմա։ Տարեկան տեղումները 650-700 միլիմետր են։ Տարածված են թույլ կրազերծված սևահողերը։ Բուսածածկույթը լեռնատափաստանային է։ Մշակում են հացահատիկային կուլտուրաներ։ Որոտանի էներգետիկ-ոռոգիչ համալիրի ավարտից հետո եռաբլրի սարավանդի զգալի մասը ոռոգվելու է։ Զարգացման հեռանկարներ ունի պտղաբուծությունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 39 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 205 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 519