Հարություն Ենոքյան (ըմբիշ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենոքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հարություն Ենոքյան (հուլիսի 5, 1985(1985-07-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազատ ոճի հայ ըմբիշ։

Հարություն Ենոքյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան[1]
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 5, 1985(1985-07-05) (38 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
176 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Ենոքյանն մասնակցել է 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերին տղամարդկանց ազատ ոճի 84 կգ քաշային կարգում[2]։ Նա որակավորվել է այդ խաղերին՝ զբաղեցնելով երրորդ տեղը Շվեյցարիայի Մարտինի քաղաքում անցկացված օլիմպիական որակավորման մրցաշարում։ Նա հասել է մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ, որտեղ պարտվել է վրացի Ռևազ Մինդորաշվիլիին, որը երկրորդ շրջանի ավարտին կարողացել է վաստակել չորս միավոր[3]։ Քանի որ Մինդորաշվիլին առաջ է անցել Տաջիկստանի ներկայացուցիչ Յուսուպ Աբդուսալոմովի դեմ եզրափակիչ խաղում, Ենոքյանին բրոնզե մեդալի համար պայքարելու ևս մեկ հնարավորություն է տրվել կրկնակի մենամարտում, որում նա պարտվել է գերմանացի Դավիթ Բիչինաշվիլիին տեխնիկական 3-4 հաշվով և դասակարգման 1-3 հաշվով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sports-Reference.com
  2. «Armenia at the 2008 Beijing Summer Games». Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  3. «Men's Freestyle 84kg (185 lbs) Quarterfinal». NBC Olympics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «Men's Freestyle 84kg (185 lbs) Repechage Round 2». NBC Olympics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել