Եղբայր իմ 2 (թուրքերեն՝ Kardeşim Benim 2), թուրք ռեժիսոր Մերթ Բայքալի 2017 թվականի դրամատիկ կատակերգությունը[2]։ «Եղբայր իմ» ֆիլմի շարունակությունն է։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բուրաք Օզչիվիթը և Մուրատ Բոզը։ Ֆիլմում նրանք մարմնավորում են երկու անհաշտ եղբայրների դերերը։ Ֆիլմն արտադրվել է TAFF Pictures-ի և BRK'S Production-ի կողմից։ Սցենարի հեղինակը Զաֆեր Քյուլյունքն է[3]։

Եղբայր իմ 2
թուրքերեն՝ Kardeşim Benim 2
Երկիր{{{2}}} Թուրքիա
Ժանրկատակերգություն, դրամա
Թվական2017
Պրեմիերանոյեմբերի 24, 2017
Լեզութուրքերեն
ՌեժիսորՄերթ Բայքալ
ՊրոդյուսերԹիմուր Սավջը
Բուրաք Օզչիվիթ
Սցենարի հեղինակԶաֆեր Քյուլյունք
ԴերակատարներԲուրաք Օզչիվիթ
Մուրատ Բոզ
Փընար Դենիզ
Լեյլա Ֆերայ
Ֆերդի Սանջար
ԵրաժշտությունՋեմ Յոգեթ
ԿինոընկերությունTAFF Pictures & BRK’S Productions
Տևողություն114 րոպե
Շահույթ₺ 6.574.809[1]
ՆախորդԵղբայր իմ

Սցենար խմբագրել

Երկրորդ ֆիլմում ևս շարունակվում են Օզանի և Հաքանի արկածները։ Եղբայրները այդպես էլ չեն կարողանում լեզու գտնել, մշտապես վիճում են։ Մահանում է նրանց ընդհանուր ընկերը՝ Թաթոն, և եղբայրները գնում են գյուղ՝ մասնակցելու նրա թաղմանը։ Իսկ երկու օր անց պետք է կայանա Հաքանի ու Դիդեմի հարսանիքը։ Սակայն Դիդեմի հայրը դեմ է նրանց հարաբերություններին և փնտրում է ցանկացած պատճառ, որ բաժանի սիրահարներին։ Եղբայրներն արկածների են հանդիպում նույնիսկ թաղման ժամանակ։ Օզանից օգնություն է խնդրում Լեյլան, որը փախել է փեսացուից։ Օզանը որոշում է օգնել նրան։ Եվ հանկարծ Հաքանը, որը շտապում էր իր հարսանիքին, հայտնվում է փախուստի մեջ, քանի որ նրանց հետապնդում են Լեյլայի եղբայրները։ Իսկ Թաթոն, որին բոլորը մահացած են համարում, պարզվում է, որ ողջ է և նույնպես փախուստի մեջ է[4]։

Դերասանական կազմ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kardeşim Benim 2». Box Office Türkiye (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
  2. «'Kardeşim Benim 2'nin vizyon tarihi belli oldu». www.ntv.com.tr (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
  3. «Kardesim Benim 2». 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
  4. «Брат мой 2 / Kardesim Benim 2 Все серии (2017) смотреть онлайн турецкий фильм на русском языке». 1plus1tv.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.