Ելենա Ռոմանովսկայա (ռուս.՝ Еле́на Константи́новна Романо́вская, դեկտեմբերի 3, 1984(1984-12-03), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, պարեր սառույցի վրա մարզաձևում հանդես է եկել Ալեքսանդր Գրաչովի հետ, ում հետ հաղթել է 2004 թվականի Աշխարհի պատանեկան առաջնությունում[1], 2002 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր է։ Զույգն ընդգրկվել է Թուրինի օլիպիադա մեկնող Ռուսաստանի հավաքականի կազմ՝ որպես փոխարինող։ Նրանք մասնակցել են 2005 թվականին Ավստրիայում կայացած Ձմեռային ունիվերսիադային։ Մարզվել են Սվետլանա Ալեքսեևայի և Ելենա Կուստարովայի ղեկավարությամբ։

Ելենա Ռոմանովսկայա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Елена Константиновна Романовская
Մասնագիտացում՝սառցի վրա պարող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 3, 1984(1984-12-03) (39 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
170 սանտիմետր

2006 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, որտեղ Ռոմանովսկայան և Գրաչովը 23-րդն էին[2], զույգը բաժանվեց։ Ալեքսանդրը զույգ կազմեց Անաստասիա Պլատոնովայի հետ, իսկ Ելենան փորձեց նոր պարընկեր գտնել Կանադայում, սակայն ապարդյուն։

2008 թվականի աշնանը Ելենան մասնակցել է Ռոսիա 1 հեռուստաալիքի կազմակերպած «Աստղային սառույց» հեռուստաշոուին, որտեղ հանդես է եկել երգիչ Միտեյ Ֆոմինի հետ։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ 1999-2000 2000-2001 2001-2002 2002-2003 2003-2004 2004-2005 2005-2006
Գեղասահքի աշխարհի առաջնություն 23
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 6 3 3 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 7J 4J 2J 3J 2J 4 4
NHK Trophy 6
Skate Canada International 5
Skate America 11
Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ 4
Պատանեկան Գրան-Պրիի եզրափակիչներ 5 2 3 2
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Ճապոնիա 2
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Սլովակիա 1 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Իտալիա 2
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Նիդեռլանդներ 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Շվեցիա 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Լեհաստան 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Գերմանիա 3

J=պատանեկան մակարդակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «World Junior Figure Skating Championships: ISU Results: Dance» (PDF). International Skating Union. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  2. «Elena ROMANOVSKAYA / Alexander GRACHEV: 2005/2006». International Skating Union. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 17.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)