ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ

ԵՊՀ փիլիսոփայության_և_հոգեբանության ֆակուլտետ, Երևանի Պետական Համալսարանի կազմում գործող ֆակուլտետ[1]։

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Երևանի պետական համալսարան
Անգլերեն անվանում անգլ.՝ Faculty of Oriental Studies
Նախկին անվանում Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Հիմնադրում 1964
Կայք Ֆակուկտետի պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կազմավորման գործընթացները սկիզբ են առել դեռևս 1964 թվականից, երբ Փիլիսոփայության ամբիոնի հիման վրա Պատմության ֆակուլտետում բացվեց Փիլիսոփայության բաժինը, որն արդեն 1969 թվականին տվեց իր առաջին շրջանավարտները։ Մինչև 1970 թվականին ԵՊՀ-ում փիլիսոփայական առարկաների դասավանդումն իրականացնում էր փիլիսոփայության միակ ամբիոնը, որի բազայի վրա այդ նույն թվականին ստեղծվեց երեք ամբիոն, որոնք գործում են մինչ օրս։

1982 թվականին բաժինն առանձնացվեց Պատմության ֆակուլտետից, և ստեղծվեց Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետ, որտեղ մինչև 1990 թ. փիլիսոփաները և սոցիոլոգները ընդունվում էին միասին, իսկ 3-րդ կուրսից առանձնանում էին ըստ մասնագիտությունների։ Այդ եղանակով անհրաժեշտ մասնագետներ պատրաստելուց հետո 1991 թ-ին սոցիոլոգիան առանձնացավ փիլիսոփայությունից և դարձավ ինքնուրույն բաժին, որից 1995 թ. նույն ձևով ստեղծվեց Սոցիալական աշխատանքի բաժինը։

1992 թվականին ֆակուլտետում բացվեց նաև հոգեբանության բաժին, ուստի ֆակուլտետը վերանվանվեց Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ։ Մինչև 1998 թ.-ը նրա կազմում էր գործառում նաև նոր ձևավորվող Քաղաքագիտության բաժինը, որը 1998 թվականին ներառվեց նորաստեղծ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմի մեջ։ 2004 թվականին Սոցիոլոգիայի և Սոցիալական աշխատանքի բաժիններն առանձնացան ֆակուլտետից և ձևավորեցին ինքնուրույն ֆակուլտետ, իսկ մայր ֆակուլտետը վերանվանվեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ[2]։

Ամբիոններ խմբագրել

Ֆակուլտետն այժմ ունի 5 ամբիոն՝

  • Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոն
  • Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոն
  • Ընդհանուր հոգեբանության ամբիոն
  • Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոն
  • Անձի հոգեբանության ամբիոն

Ինչպես նաև

  • Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա
  • Փորձարարական հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա
  • Անձի և սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիա,
  • Փորձարարական հոգեբանության, անձի և մասնագիտական գործունեության գիտահետազոտական լաբորատորիաներ
  • Կիրառական հոգեբանության կենտրոն։

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր աշխատում են ՀՀ ԳԱԱ 1 ակադեմիկոս և 1 թղթակից անդամ, գիտության 11 դոկտորներ և պրոֆեսորներ, գիտության 25 թեկնածուներ և դոցենտներ։ ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում 2008 թվականի հոկտեմբերից սկսել է գործել Կիրառական հոգեբանության կենտրոնը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԵՊՀ փիլիսոփայության_և_հոգեբանության ֆակուլտետի պաշտոնական էջը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «ԵՊՀ փիլիսոփայության_և_հոգեբանության ֆակուլտետի մասին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «ԵՊՀ փիլիսոփայության_և_հոգեբանության ֆակուլտետի ամբիոնները». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի պաշտոնական կայք