Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտ (այլ կիրառումներ)

Դրախտ, սարավանդ Փոքր Կովկաս լեռնահամակարգի կենտրոնական հատվածում, Շամխոր գետի հովտում։ Ունի փարթամ բուսականություն ու վայրի մրգատու ծառերով հարուստ թանձրախիտ անտառներ։ Ըստ մի առասպելի՝ երկնային դրախտը պետք է փնտրել այստեղ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 149 — 992 էջ։