Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դումանդաղ (այլ կիրառումներ)

Դումանդաղ, լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում՝ Գայլ գետի ձախ կողմում։ Ձգվում է հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք, մոտ 13 կմ երկար, արևելյան լանջերը խիստ կտրտված են։ Նշանակված է Լինչիի քարտեզում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 159 — 992 էջ։