Բացել գլխավոր ցանկը

Դութաղի դաշտ, գտնվում է Հայկական բարձրավանդակում, Շարիան, Ծաղկանց, Կոտեկան լեռների միջև։ Երկարությունը մոտ 30 կմ է, լայնությունը՝ 25 կմ, բարձրությունը՝ 1000-1200 մ։ Կազմված է նեոգենի լագունային և լճային նստվածքներից, մասնատված է ձորակներով ու խանդակներով։ Ունի բլրա–թմբային ռելիեֆ։ Տեղ–տեղ զարգացած են բևդլենդները։ Դութեղի դաշտի միջին մասով հոսում է Արածանի գետը։ Կլիման խիստ ցամաքային է, հուլիսի միջին ջերմաստիճանը 22 °C – 24 °C է, հունվարինը՝ -4 °C – -6 °C։ Բուսականությունը կիսաանապատային է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 459 CC-BY-SA-icon-80x15.png