Դուբլինի՝ վիսկիի հրդեհ, մարդածին աղետ Դուբլին քաղաքի Լիբերտիս շրջանում, որը տեղի է ունեցել 1875 թվականի հունիսի 18-ին[1]։ Հրդեհը տևել է մեկ գիշեր, որի հետևանքով մահացել է 13 մարդ, պատճառվել է 6 միլիոն եվրոյի համարժեք վիսկիի կորուստ (հաշվի առնելով գնաճը)[2]։ Մարդիկ խմել են 6 դյույմ խորությամբ վիսկիի գետից[3]։ Հրդեհի ժամանակ զոհերից ոչ մեկի մահվան պատճառ չի եղել ծխի ներթափանցումն օրգանիզմ, այրվածքները կամ որևէ կերպ կրակի հետ անմիջական շփումը. բոլորը վերագրվել են ալկոհոլային թունավորման՝ տակառներում պահված չնոսրացված վիսկի խմելու պատճառով։ Վերջինս եղել է շատ ավելի ուժեղ, քան մանրածախ շուկայում առաջարկվող շշերով վիսկին[4]։

Դուբլինի վիսկիի կրակի նկարազարդումը «Illustrated London News»-ում, 1875 թվական

Ծագում խմբագրել

Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է Լորենս Մալոնեի պահեստում[5], որտեղ պահեստավորված է եղել 5000 տակառ (262,500 բրիտանական գալոն կամ 1,193,000 լիտր կամ 315,200 ԱՄՆ գալոն) վիսկի £54,000 արժողությամբ (5.45 միլիոն ֆունտի համարժեք՝ 2019 թվականի տյալներով[6]):

Հրդեհի իրական պատճառը հայտնի չէ, բայց հայտնի է, որ այն բռնկվել է ժամը 16:35-ի՝ պահեստը ստուգելու, և 18:30-ի հատվածում, երբ լսվել է շչակի ձայնը։ Երեկոյան ժամը 21:30-ին պահեստի տակառները սկսել են պայթել տաքությունից՝ այրվող շենքի դռներից և պատուհաններից վիսկիի հոսքով[7]։

Տարածում խմբագրել

Վիսկիի հոսքը սկզբում իջել է Քորք փողոցով, թեքվել է դեպի Արդի փողոց և ողողել մի տուն Չեմբեր սթրիթում, այնուհետև շարունակվել է տարածվել դեպի Միլ Սթրիթ, որտեղ արագ քանդել է մի շարք փոքրիկ տներ[8]։

Անդրադարձ խմբագրել

Մոտակայքում ապրող մարդկանց նախազգուշացրել են հրդեհի մասին մոտակայքում գտնվող կրակով բռնկված խոզանոցի խոզերի ձայները, որի ծնորհիվ մարդիկ արագ տարհանվել են։ Սա հետագայում գովաբանվել է շտապ օգնության ծառայությունների անդամների կողմից, ինչպես նաև Դուբլինի այն ժամանակվա լորդ քաղաքապետ Փիթեր Փոլ Մաքսվինի կողմից։ Մեջբերում.

« Հրդեհի առաջացման ժամանակ որոշ տեղերում փախուստի համար եղած ժամանակն այնքան կարճ էր, ես մտավախություն ունեի, որ որոշ մարդկանց պետք է վտանգի տակ թողնել թաղամասի նկուղներում։ Բայց հարցման արդյունքում ես ուրախացա՝ իմանալով, որ մեծ հրդեհի ժամանակ ոչ մի զոհ չի եղել։»

Տարհանման ժամանակ շատ մարդիկ հավաքվել են վիսկիի հոսքերի մոտ՝ ձեռքի տակ եղած ցանկացած անոթ վիսկիով լցնելով։ Մարդիկ տարատեսակ անոթներով հավաքվել են այրվող հեղուկը լցնելու համար, ինչի արդյունքում 24 մարդ հոսպիտալացվել է ալկոհոլային թունավորման պատճառով, և հետևապես 13 զոհ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hopkins, Frank (June 2008). Hidden Dublin: Deadbeats, Dossers, and Decent Skins. Mercier Press Ltd. էջ 189. ISBN 9781856355919. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  2. rareAdmin (2017 թ․ մայիսի 4). «The Great Whiskey Fire of Dublin, 1875». Rare Irish Stuff. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  3. O'Brien, Joseph V. (1982). Dear, Dirty Dublin: A City In Distress. University of California Press. էջ 34. ISBN 9780520039650. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  4. Mock, Nancy. «The Shocking Story Behind The Great Whiskey Fire Of Dublin». Mashed.com. Mashed. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Ruxton, Dean. «The night a river of whiskey ran through the streets of Dublin». Irish Times. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  6. «THE GREAT FIRE IN DUBLIN». Irish Independent. 1875 թ․ հունիսի 21. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. «On Mr Malone's premises there was massed malt and wines to the value of £54,000»
  7. «THE GREAT FIRE IN DUBLIN». Irish Examiner. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. «The burning whiskey poured literally in torrents from the doors and windows of the burning pile»
  8. «THE GREAT FIRE IN DUBLIN». Irish Examiner. 1875 թ․ հունիսի 21. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. Dean Ruxton (2016 թ․ օգոստոսի 3). «The night a river of whiskey ran through the streets of Dublin». The Irish Times. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.