Դոմաշնի (ռուս.՝ Домашний), ռուսական հեռուստաալիք, պատկանում է «ՍՏՍ Մեդիա» հոլդինգին։ Հեռարձակվում է 2005 թվականի մարտի 6-ից[1]։

Դոմաշնիյ
Домашний
ЗАО «Новый канал»
Domashniy tv logo.svg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան Մոսկվա
Հեռարձակման գոտիFlag of Russia.svg Ռուսաստան
{{{2}}} Հայաստան
{{{2}}} Բելառուս
{{{2}}} Ղազախստան
ՄոլդովաՄոլդովա
Հեռարձակման լեզուռուսերեն
Հեռարձակման սկսման թվական2005 մարտի 6
Փոխարինվել էM1
ՍեփականատերՍՏՍ Մեդիա
Վեբ-կայքhttp://tv.domashniy.ru/

Հեռուստաալիքի եթերում թողարկվում են թեմատիկ հաղորդումներ բժշկության, խոհարարության, ընտանիքի, վերանորոգման, ճանապարհորդության և կենդանիների մասին, ցուցադրվում են նաև հեռուստասերիալներ։ 2013 թվականի դրությամբ հեռուստաալիքը հասանելի է Ռուսաստանի 487 քաղաքներում և բնակավայրերում, պոտենցիալ հեռուստադիտողների թիվը հասնում է 64 միլիոն մարդու։

2012 թ. դեկտեմբերի 14-ին հեռուստաալիքը տեղ է գտել Ռուսաստանի թվային հեռուստատեսության երկրորդ մուլթիհամալիրի կազմում[2]։

Հայաստանում հեռուստաալիքը հասանելի է կաբելային հեռուստատեսության օպերատորների բաժանորդների համար։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել