Դնեպրյան սահման
«Դնեպրյան սահմանը» (բելառուս․՝ Дняпроўскі рубеж), բելառուսական ռազմական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Դենիս Սկվորցովը։
Երկիր | Բելառուս |
---|---|
Ժանր | ռազմական ֆիլմ և դրամա |
Թվական | 2009 |
Ռեժիսոր | Դենիս Սկվորցով |
Սցենարի հեղինակ | Ալեքսեյ Դուդարև |
Դերակատարներ | Իգոր Սիգով, Քսենիա Կնյազևա, Անատոլի Կոտ, Աննա Գորշկովա, Անդրեյ Դուշեչկին և Սերգեյ Շիմկո |
Օպերատոր | Վիկտոր Բոնդարովիչ |
Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
Տևողություն | 130 րոպե |
Ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 6 մլն դոլար, ինչը նրան դարձնում է անկախ Բելառուսի պատմության ամենաթանկ ֆիլմը։
Սյուժե
խմբագրելՖիլմի համար հիմք է ծառայել իրական պատմական իրադարձություն՝ Մոգիլյովի հերոսական պաշտպանությունը, այսպես կոչված, Դնեպրյան սահմանագիծը։ Ինչպես կարծում են շատ պատմաբաններ, այս ռազմական դրվագում է խորհրդային հաղթանակի ակունքը։ Քաղաքի խաղաղ բնակիչների և Կարմիր բանակի մարտիկների ուժերով թշնամու հարձակումն այդտեղ դադարեցվել է երեք շաբաթով։
Դիվիզիայի հրամանատարը, որը հասկանում է իրադրության դատապարտվածությունը, որում հայտնվել են Դնեպրյան սահմանագծի պաշտպանները, գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի զսպի գերմանական հարձակումը։ Նրան սիրահարված է բուժքույր Զոյա Սինցովան։
Դերերում
խմբագրել- Իգոր Սիգով – դիվիզիայի հրամանատար Ալեքսեյ Սերգեևիչ Զուբով (նախատիպը՝ Մ. Ռոմանով)
- Քսենյա Կնյազևա – Զոյա Սինցովա, բուժքույր
- Անատոլի Կոտ – Իվան Դանիլովիչ Ժիգունով
- Վիկտոր Մոլչան – գնդապետ Պյոտր Կուզմիչ Շադրին
- Աննա Գորշկովա – բուժքույր Աննա
- Նիկոլայ Կոզակ – Պաուլ Շմիդտ
- Սվյատոսլավ Աստրամովիչ – Թումանյան
- Անդրեյ Դուշեչկին – բժիշկ Պարշին
- Պավել Յուժակով-Խառլանչուկ – Բոլշակով
- Իլյա Չերեպկո-Սամոխվալով – սերժանտ
- Սերգեյ Վլասով – ավագ Սերգեյ Պետրովիչ Կիսելյով
- Միխայիլ Եսման – թարգմանիչ
- Ալեքսանդր Կաշպերով – խոհարար
- Իվան Պավլով – Կատյուշին, հետախուզության պետ
- Իգոր Ֆիլչենկով – կոմիսար Կուզմիչյով
- Վասիլի Գրեչուխին – կապի պետ
- Սերգեյ Շիմկո – գնդի հրամանատար Բոյնիչ
- Ալեքսանդր Եֆրեմով – ռազմական թղթակից
- Օլեգ Կոց – ֆոտոլրագրող
- Ալեքսանդր Սուրկով – կապիտան Յուժակով
- Անատոլի Տերպիցկի – բանտի պետ
- Եվգենի Իվկովիչ – ՆԳԺԿ մայոր
- Դենիս Տարասենկո – ՆԳԺԿ քննիչ
- Նիկոլայ Կոլոզին – քաղբանտարկյալ Ժերնոսեկ
- Վիտալի Կրուգլիկ – Բորոդին
- Ալեքսեյ Սենչիլո – լեյտենանտ Պեշևանով
- Մաքսիմ Կրեչետով – Դավիդով
- Վլադիմիր Սվիրսկի – Աննենկով
- Ալեքսանդր Գիրենոկ Շորնիկով
- Սերգեյ Սավենկով – կապիտան Գավրուշին
- Օլեգ Լիտվինով – Ալեքսեյ Զոլոտարյով
- Պավել Գորոդնիցկի – երկաթուղային կայարանի պարետ
- Դմիտրի Պուստիլնիկ – Աննայի ամուսինը
- Եվգենի Սանգաջիև – պլակատով մարտիկ
- Վալերի Զելենսկի – խոհարարի օգնական
Մրցանակներ
խմբագրել- Սցենարը 2007 թվականի սցենարների մրցույթի հաղթողն է, որն անցկացրել է «Բելառուսֆիլմ» կինոստուդիան։
- Բելառուսական ֆիլմերի 7-րդ հանրապետական փառատոնի մրցանակակիր[1]․
- Յու․ Արուխինի անվան մրցանակ Լավագույն օպերատորական աշխատանքի համար բեմադրող օպերատոր Վիկտոր Բոնդարովիչին,
- Մրցանակ լավագույն ձայնային լուծման համար հնչյունային օպերատոր Սերգեյ Շունկևիչին։
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Դենիս Սկվորցով
- Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Դուդարև
- Օպերատոր՝ Վիկտոր Բոնդարովիչ
- Նկարիչ՝ Ալեքսանդր Շապպո
- Կոմպոզիտոր՝ Վալերի Գոլովկո
- Նկարիչ-գրիմարար՝ Ալեքսանդր Ժուրբա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Днепровский рубеж» (2009)\\информация с сайта национальной киностудии "Беларусьфильм». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.