Դիֆուզոր
Դիֆուզոր՝ աերոհիդրոդինամիկաում խողովակի հատվածամաս, որտեղ հոսքը դանդաղեցվում (ընդարձակվում) է և ճնշումը մեծանում։ Կիրառվում է հեղուկների և գազերի տեղափոխմաև սարքերում։ Էլեկտրաձայնագիտության մեջ օգտագործվում է բարձրախոսի մեխանիկական տատանողական համակարգի մաս, որ նախատեսվում է շրջապատող օդում ձայնային ալիքների գրգռման համար։ Լուստեխնիկայում դիֆուզորն օգտագործում են մեղմ նկարից լուսանկարչական պատկեր ստանալու հարմար։ Կավահողի արտադրության մեջ այն կիրառում են որպես բոքսիտային մանրված եռակալուկի հոսքային տարալվացման ապարատ։ Սովորաբար այդպիսի 12—14 ապարատներ, հաջորդաբար միացվելով, կազմում են մարտկոցներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 422)։ |