Դիցիանդիամիդ

քիմիական միացություն

Դիցիանդիամիդ (ցիանգուանիդին), NH2-HN = C—HN—CN, օրգանական միացություն։

Նկարագիր

խմբագրել

Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 209 °C, լավ է լուծվում սպիրտում և հեղուկ ամոնիակում, վատ՝ ջրում (100 գ ջրում՝ 4,1 գ) և եթերում, չի լուծվում բենզոլում։ Հալման կետից բարձր տաքացնելիս քայքայվում Է՝ առաջացնելով մելամին, ամոնիակ և այլն։ Պոտաշի հետ 300 °C տաքացնելիս փոխարկվում է գուանիդինի աղի, մրջնալդեհիդի հետ գոյացնում է խեժեր, մալոևային Էսթերի հետ՝ պիրիմիդին և այլն։

Ստացում

խմբագրել

Դիցիանդիամիդ ստացվում է կալցիումի ցիանամիդից։ Միջանկյալ նյութ է մելամինի, էպօքսիդային խեժերի, սինթետիկ դաբաղանյութերի և պայթուցիկ նյութերի (նիտրոգուանիդին) ստացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 414