Դիվերգենցիա (կենսաբանություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիվերգենցիա (այլ կիրառումներ)

Դիվերգենցիա (լատ.՝ divergentia՝ տարամիտում, անջատում), կենսաբանության մեջ, էվոլյուցիայի ընթացքում օրգանիզմների հատկանիշների տարամիտում։ «Դիվերգենցիա» երևույթը բացահայտել է Դարվինը՝ բացատրելով մշակովի բույսերի բազմաթիվ սորտերի, ընտանի կենդանիների տեսակների, ինչպես նաև բնության մեջ գոյություն ունեցող կենսաբանական տարբեր ձևերի առաջացումը։ Արհեստական ընտրությամբ ստացված մշակովի բույսերի և ընտանի կենդանիների յուրաքանչյուր խմբի դիվերգենցիան պայմանավորված է մարդու պահանջներով։ Դարվինը դիվերգենցիայի սկզբունքով է բացատրել բնության մեջ տեսակառաջացման, կարգաբանական խոշոր խմբերի ու նրանց միջև ստեղծվող խզումների առաջացման պրոցեսը։ Դիվերգենցիան պահպանվում է գոյության պայքարով և հանգեցնում կազմությամբ ու ֆունկցիաներով միմյանցից տարբերվող օրգանիզմների ստեղծման։ «Տարամիտող էվոլյուցիա» տերմինն առաջին անգամ օգտագործել է Գուլիքը (1832-1923)[1]։

Դարվինի սերինոսները տարամիտող էվոլյուցիայի պարզ և հայտնի օրինակ են։ Տեսակի նախնուց արտաքին պայմանների ազդեցությամբ առաջացել են միմյանցից տարբերվող տեսակներ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Gulick John T. (September 1888)։ «Divergent Evolution through Cumulative Segregation»։ Journal of the Linnean Society of London, Zoology 20 (120): 189–274։ doi:10.1111/j.1096-3642.1888.tb01445.x։ Վերցված է սեպտեմբերի 26, 2011 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 408