Դինամիկական համակարգ (դասական իմաստով), ազատության վերջավոր թվով աստիճաններ ունեցող մեխանիկական համակարգ։ Այդպիսին է դասական դինամիկայի օրենքներով շարժվող վերջավոր թվով նյութական կետերի կամ պինդ մարմինների համակարգը։

Դինամիկական համակարգի վիճակը բնութագրվում է նրա դասավորությամբ, ընդ որում, շարժման օրենքը նշում է համակարգի վիճակի փոփոխման արագությունը։ Պարզագույն դեպքում համակարգի վիճակը կարելի է բնութագրել մեծություններով, որոնք կարող են ստանալ կամայական (իրական) արժեքներ, ընդ որում, երկու տարբեր և խմբերին համապատասխանում են համակարգի տարբեր վիճակներ և հակառակը։ Այն դեպքում, երբ -երը և -ները մեծությամբ քիչ են տարբերվում, համակարգի համապատասխան վիճակները մոտ են և շարժման օրենքը գրվում է դիֆերենցիալ հավասարումների տեսքով, ուր ։ Դիտարկելով՝ արժեքները որպես չափանի տարածության կետի կոորդինատներ, կարելի է համապատասխան դինամիկայի համակարգի վիճակը երկրաչափորեն ներկայացնել կետով։ Այդ կետը և համապատասխան տարածությունը կոչվում են փուլային։ Ժամանակի ընթացքում համակարգի վիճակի փոփոխությունը պատկերվում է որպես փուլային տարածությունում կետի շարժում որևէ գծով (փուլային հետագիծ)։ Փուլային տարածությունում որոշվում է վեկտորական դաշտ, որը յուրաքանչյուր կետին համապատասխանության մեջ է դնում այդ կետից դուրս եկող և բաղադրիչներ ունեցող վեկտորը։ Այս նշանակումներով համակարգի շարժման օրենքը կարելի է կրճատ գրել տեսքով, ըստ որի, ժամանակի յուրաքանչյուր պահին, փուլային կետի շարժման վեկտորական արագությունը հավասար է վեկտորին, որը ելնում է փուլային տարածության այն կետից, ուր տվյալ պահին գտնվում է շարժվող փուլային կետը։

«Դինամիկական համակարգ» տերմինը օգտագործվում է նաև ավելի լայն իմաստով՝ նշանակելով կամայական ֆիզիկական համակարգ (ավտոմատ կարգավորման, ռադիո-տեխնիկական համակարգ և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 393